Հետաքրքիր ա, որ մարդիկ ամեն օր լսում են նույն սուտը ու ոչ մի տարօրինակ բան չեն տեսնում դրանում: Ավելին` պատրաստ են կյանքները տան, որ այդ սուտը գոյատևի: Օրինակ` հաճախ են սիրում կրկնել, որ պետք է ավելացնել բիզնեսներից գանձվող հարկերը ու ռանչպար ժողովուրդը հոտնկայս ծափահարում է նման որոշումներին:) Իսկ իրականում նման բան ասելուց խոսքը ամենևին էլ չի գնում այն մասին, որ ավելացնեն գործարարի վրա դրված հարկերը, խոսքը գնում է այն մասին, որ ավելացնեն սովորական մարդկանց, ասել է թե նույն ռանչպար ժողովրդի վրա դրված հարկերը, քանի որ գործարարն իրականում ոչ մի հարկ չի վճարում, դրանք վճարում են գործարարի արտադրանքը, ծառայությունը սպառող մարդիկ: Ինչպե՞ս: Այնպես, որ յուրաքանչյուր ապրանք, որը դուք գնում եք, յուրաքանչյուր ծառայություն, որից օգտվում եք իր գնի մեջ ներառում է նաև հարկերը: Հետևաբար` բացի ապրանքի ինքնարժեքն ու գործարարի շահույթը վճարելուց, դուք վճարում եք նաև նրա հարկերը, որոնք նա տալիս է պետությանը: Այ այստեղ հետաքրքիր պահ կա: Հարկված գումարները հավաքվում են պետական գանձարանում, որից հետո, երբ ձեզ շտապ փող է անհրաժեշտ կամ ուղղակի փողի կարիք ունեք, ձեր իսկ վճարած փողերը պետությունը պարտքով տալիս է ձեզ` որոշակի տոկոսի դիմաց, բնականաբար:
Իսկ ո՞վ է շահում այս ամենից: Նորից գործարարը, որովհետև այդ տոկոսով վերցված փողերով ռանչպարը սպառելու է նրա արտադրանքը/ծառայությունը և ավելացնելու է նրա կապիտալը ու վճարելու է նրա հարկերը + մի բան էլ պարտք է մնալու պետությանը: Իսկ եթե ինչ-որ բան լինի, իսկ նման բաները իրերի նման դասավորության դեպքում անխուսափելի են, պետությունը պաշտպանելու է կապիտալը և պատժելու է ռանչպարին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել