Բաղադրիչներ խճողակի համար 

200 գրամ սունկ 
100 գրամ խոզապուխտ
1 գլուխ սոխ 
Ոչ ռաֆինացված կարագ տապակելու համար 
Զամբյուղների համար 
500 գրամ կարտոֆիլ
70 գրամ պանիր 
50 գրամ կարագ
4 ձվի դեղնուց 
Աղ
Պղպեղ 
Մաղադոնաս ձևավորելու համար 



Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը մաքրել, կտրել խորանարդաձև և եփել աղաջրում: Քանի դեռ կարտոֆիլը եփվում է, պատրաստել խճողակը:
Սունկը տապակել կարագի մեջ: Խոզապուխտը և սոխը կտրել խորանարադաձև, ավելացնել սունկը, աղ և պղպեղ անել և տապակել:
Տապակելուց հետո թողնել, որ սառչի:
Պատրաստի կարտոֆիլից պատրաստել պյուրե, ավելացնել կարագը, ձվի դեղնուցը և մանր քերած պանիրը: Այս ամենը մանրակրկտորեն հարել:
Խոհարարական ներարկչի օգնությամբ կարտոֆիլի պյունեն շրջանակաձև, զամբյուղի տեսք տալով, լցնել սննդային թղթի վրա: Զամբյուղներին քսել ձվի դեղնուց:
Դնել տապակի մեջ և թխել 180 աստիճան ջեռոցում: Երբ զամբյուղները կարմրեն, հանել տապակը ջեռոցից և լցնել խճողակով, վրան լցնել քերած պանիր և նորից դնել ջեռոցը մոտ 15 րոպե: Զարդարել մաղադանոսով և մատուցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել