49 կգ քաշային կարգում հաղթող դարձավ գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը, ով առավելության հասավ Արտյոմ Ալեքսանյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան դինամոյական Հարություն Կարապետյանը և Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Հարություն Հարությունյանը: 52 կգ քաշային կարգում գրագետ մարտավարության շնորհիվ չեմպիոն հռչակվեց Նարեկ Աբգարյանը, ով եզրափակչում առավելության հասավ Բարեղամ Հարությունյանի նկատմամբ: 52 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձան Դավիթ Սարգսյանն ու Գարեգին Ավետիսյանը: 56 կգ քաշային կարգի եզրափակչում հետաքրքիր մենամարտ ծավալվեց Արամ Ավագյանի և Հենրիկ Մոքոյանի պայքարում: Գեղեցիկ մենամարտում ոչ պակաս գեղեցիկ հաղթանակ տոնեց Ավագյանը: 56 կգ քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Էրիկ Պետրոսյանն ու Սուրեն Առաքելյանը: 60 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցը ներկայացնող Կարեն Տոնականյանը, 2-րդն Արսեն Պողոսյանն էր, իսկ բրոնզե մեդալներին արժանացան Արթուր Վարդանյանն ու Տարոն Կարապետյանը: Հետաքրքիր ու լարված պայքար ծավալվեց 64 կգ քաշային կարգի եզրափակչում: Հովհաննես Բաչկով – Արա Պուլուզյան դիմակայությունում ուժերի գերլարմամբ հաղթեց Բաչկովը: Այս քաշային կարգում պատվո հարթակ բարձրացան նաև Գոռ Երիցյանն ու Գևորգ Ղազեյանը: 69 կգ քաշային կարգի եզրափակչում վանաձորցի Արման Դարչինյանը հաղթեց Լեո Պապյանին: 69 կգ քաշային կարգի բրոնզե մեդալները բաժին հասան Ռաֆայել Բարսեղյանին և Մելքոն Մելքոնյանին: 75 կգ քաշային կարգում հավասարը չուներ դինամոյական Արթուր Սարգսյանը, 2-րդը գյումրեցի Գագիկ Բոյանն էր, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Սերգեյ Սարգսյանն ու Արայիկ Հարությունյանը: 81 կգ քաշային կարգում 2-րդ տարին անընդմեջ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Նիկոլ Արությունովը, ով եզրափակչում առավելության հասավ Հարություն Ավետիսյանի նկատմամբ: Այս քաշային կարգում 3-րդ տեղը գրավեցին Արտյոմ Գալստյանն ու Տոնական Խաչատրյանը: 91 կգ քաշային կարգի եզրափակչում Հենրիկ Սարգսյանը դժվարին պայքարում հաղթեց Սերյոժա Հակոբյանին: 91 կգ քաշային կարգում 3-րդ մրցանակին արժանացան Արտակ Ալավերդյանն ու Արթուր Համբարձումյանը: Եվ վերջապես գերծանր քաշային կարգ: Այստեղ հավասարը չուներ Աղասի Մեհրաբյանը, ով եզրափակչում նոկաուտով հաղթեց Ազատ Դավթյանին՝ նրան թողնելով միայն արծաթե մեդալը: Գերծանր քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Նարեկ Մելքոնյանն ու Ռաֆայել Սիմոնյանը:
Առաջնության արդունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որն առաջիկա կարևորագույն մրցումներում կպաշտպանի Հայաստանի մարզական պատիվը:
Հարգանքով՝
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել