Տիկնայք և պարոնայք, ձեզ ենք ներկայացնում Հայոց ցեղասպանության ճանաչումը մասսայականացնող նախագիծ, որով կկարողանանք կետային հարվածներ հասցնել Ցեղասպանության ժխտողականությանը: Սա ոչ կրոնական, ոչ ազգային, ոչ կուսակցական նախագիծ է` սա համամարդկային է:
Նախագծի մասին: Ամեն շաբաթ, մինչև ապրիլի 24-ը հայտարարում ենք մի երկրի շաբաթ, որի նախագահին, խորհրդարանին, կառավարությանն ու ամենահայտնի լրատվամիջոցներին բոլորովս մեկ շաբաթ նույն` ցեղասպանության ճանաչման կոչով նամակն ենք ուղարկում: Բացի այդ` նամակն ուղարկելուց հետո նշում ենք մեր 5 սոցցանցի ընկերների, որոնք նույնպես ուղարկեն նույն նամակը նույն հասցեներին ու նշեն իրենց 5 ընկերների:
Նամակն ուղարկելու համար անհրաժեշտ է copy անել նշված էլեկտորնային հասցեները, տանել ձեր email, այնուհետև past անել հասցեների տողում: Այնուհետև նամակի բովանդակությունը copy անել ու past անել նամակի տողում և ուղարկել:
Մեկ շաբաթ որևէ երկրի իշխանություններին ու լրատվամիջոցներին անընդմեջ նամակներով «գնդակոծելուց» հետո առնվազն կսկսեն խոսել Հայոց ցեղասպանության մասին, կգրվեն հոդվածներ, ու կնկարահանվեն տեսանյութեր:
Տիկնայք և պարոնայք, սա հնարավորություն է, համակարգչի առջև նստած, կորցնելով 1 րոպե, նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը: Ընդամենը 2 քայլ և 1 րոպե՝ հանուն 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
Եվ այսպես՝ սկսում ենք Էստոնիայից, նամակի ու հասցեների համար, խնդրում ենք, մտեք այս հղումով։
Կից նյութն այստեղ