Մի արտահայտության հետքերով... խոստացել եմ սիրելի ընկերոջս գտնել հեղինակին...բայց կգտնեմ??? «մարդկության պատմության տեղեկատվական համընդհանուր տարածությունից է» այս արտահայտությունը ...« ժառանգություն »-,որը չունի հեղինակ ու ազգություն ...)))))
Ինչպիսի« ճկուն,հեշտությամբ մանևրող,խուսանավող...լայանամասշտաբ ստորացնող ,շատ թեթև ու կիրառելի մեխանիզմ ունի հոգուց զուրկ այս արտահայտությունը....«ՄՆԱՆՔ ԸՆԿԵՐՆԵՐ»
Երբևիցե ասել եք...?իսկ լսել,,,?Անշուշտ...
Հաճախ ենք կրկնել...կամ մեզ են ասել ,երբ հարաբերությունները մտնում են փակուղի,իսկ մարդը քեզ համար դեռ մնում է թանկ... և շարունակելով նրա հանդեպ «մի թեթև» քնքուշ կապվածություն ունենալ չես ուզում կորցնել նրան ... իսկ ինչու ոչ ,կարելի է նաև ասել. «մնանք ընկերներ»....
Մնանք ընկերներ....իսկ ավելի ազնիվ չէ միանգամից ,առանց խնայելու «գրողի ծոցն » ուղարկել...ցավոտ է,իհարկե,սակայն ազնիվ ու հարգալից մարդու անձի ու արժանապատվության հանդեպ......քան առաջարկը- մնալ ..լինել «աղքատ» ընկերոջ կարգավիճակում.. ( թերևս այսպես ասելով երբեմն ենթագիտակցորեն ի նկատի ենք ունենում հետևյալը -դու կլինես իմ золотой запас -ը на всякий пожарный, на экстренный случай))))
Մնալ ընկերներ.... ու ամեն անգամ հանդիպելիս մտածել .«Գտել ես,սիրելիս, արդյոք մեկին...??? և ընկերական «հերոսական ժպիտի» տակ վարպետորեն թաքցնելով խանդդ, կարոտդ,,ցավդ...սերդ -առաջարկել միասին ֆիլմ դիտել, ինչ-որ բան քննարկել կամ նրա «նոր սերը փառաբանել».....
Մնալ ընկերներ....ինչպես մնալ ընկերներ ...???Երբ կին -տղամարդ ընկերությանն այնքան էլ չեմ հավատում...դե,իհարկե, նա կլսի քեզ .....դու կլսես նրան...հետո միասին կլռեցնեք..կխլացնեք «ձայնը բնության»....))))))
Մնանք ընկերներ - « ամորֆ դատարկություն »,որից միգուցե հնարավոր է ձուլել ինչ-որ բան ...??? Ոչ...
Չի կարող լինել ընկերություն «տիրոջ և ստրուկի » միջև...չի կարելի «նրբանկատորեն նվաստացնել» մարդուն....
Իսկ նրան ,ում առաջարկել են նման «արջի ծառայություն» ավելի ճիշտ կլինի «ծամելով սեփական լեզուն» ոռնա ցավից...տառապի ...հեռանա..կորչի ..սակայն ,երբ ՆԱ ունենա ՆՐԱ կարիքը -վերադառնա...0գնի ..լուծի խնդիրները ..բարին կամենա.... շնորհակալ լինի ,որ նա կա այս «արևի տակին» ...
Չէ որ մենք չենք կարող վատ վերաբերվել նրանց ում սիրել ենք... շարունակում ենք սիրել...
Ահա այսպես...
Կամ էլ ՝ « գնա նոր սեր արա...այսպես է կարգն աշխարհի....» ))))
Բարեկամս ,ես չգտա հեղինակին «սա խոսքերի» ,,,,)))
մի խնդրանք.
Երբևիցե չասես ին խոսքերն այս ...ու մենք կմնանք ընկերներ...))))
Այնպես ստորացուցիչ է «կերակրել » մարդուն փշրանքներով հույսի ....
մի հարցի պատասխան...հանպատրաստից...սիրելի ընկերոջս...))))))
Նյութի աղբյուր՝ http://lili-mardastco.blogspot.com/2012/10/blog-post_18.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել