Որ չասեմ, կպայթեմ: Երկրորդ դեպքն ա դավաճանության, իսկ մեղավորը մեր հասարակության և իշխանության, այսպես կոչված, մարդասիրությունն է: Էն օրը, որ 2010-ին դավաճանած և ընտանիքով կամավոր գերի հանձնված մարդուն հետ ընդունեցինք, խղճացինք, չպատժեցինք, այդ օրը կանաչ լույս վառեցինք դավաճանների համար: Արագ մոռացանք, թե ինչպես էր նույն ընտանիքը հակահայ ելույթներ ունենում ազիկստանի հեռուստատեսության եթերից, իսկ երբ հետ եկան և սկսեցին պատմել, թե ինչպես են վարվել իրենց հետ, երբ օգտագործել-վերջացրել են, մարդիկ մոռացան անցյալը և սկսեցին խղճալ նրանց: Երբ ասում էի, որ ինչ արել են դավաճաններին` լավ են արել, հետս վիճում էին, ասում էին, որ ես հակահումանիստ եմ: Դե վայելեք հումանիզմի քաղցր պտուղները, որ իմանաք՝ ինչ է նշանակում ներել դավաճանությունը:
Նյութի աղբյուր՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=432445526937078&id=100005149033947&ref=bookmark
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել