Երեկ իմ լավ ընկեր, լուսավոր մարդ, ազնիվ ու նվիրյալ քաղաքացի Արփին տնից սովորականի նման դուրս էր եկել, գնացել աշխատանքի... և... Արփի ջան, լուսավոր ընկերս, քույրս, Աստված թող լույսի ու խաղաղության մեջ պահի հոգիդ... Ծանր է կորուստը... Ցավակցում եմ Արփիի բարեկամներին, ընկերներին, մտերիմներին... Վերելակի անսարքության պատճառով բազմաթիվ մարդիկ են մահանում, բայց դրանց անվտանգության համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի վերելակի պոկվելու հետևանքով մահացել է 36-ամյա Արփի Շահբազյանը... Ո՞վ գիտի, տնից դուրս եկար, տեղ կհասնե՞ս, թե՞... Վերելակն անսարք է եղել, այո՛, և ո՞վ պետք է այժմ պատասխան տա... Հարևանները պատմում են, որ իրենց շենքի վերելակն անցած տարի էլ է պոկվել, մինչդեռ ներսում գտնվող քաղաքացին հրաշքով փրկվել է, և դա դաս չի եղել պատկան մարմիններին, որպեսզի վերացնեն վերելակի անսարքությունը, իսկ այսօր արդեն զոհ ունենք նույն շենքի վերելակի անսարքության պատճառով... Լավ, ձեզ համար մարդու կյանքը կոպեկի արժեք չունի՞... Ի՞նչն է պատճառը, որ միայն փող հավաքելու համար պատրաստ կանգնած եք, իսկ անսարքությունները կարգավորելու համար թերանում եք, որովհետև անօրեն երկրում ենք ապրում, ոչ ոք այսպիսի ողբերգական դեպքերի պատճառով պատասխանատվության չեն ենթարկվում, եթե ենթարկվեին պատասխանատվության, իրենց գործը ճիշտ ժամանակին կկատարեին... ԱՓՍՈՍ, ՀԱԶԱՐ ԱՓՍՈՍ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել