Վերջերս ֆեյսբուքն իր նոր համակարգով փակում էր բոլոր այն մարդկանց էջերը, ում անունները, ըստ նրա, իրական չէին, և նման անուններով մարդանց ճանաչում էր որպես կեղծ օգտատեր:
Հիշեցնեմ, որ բոլոր կասկածելի օգտատերերից ֆեյսբուքը պահանջում էր անձնագրի տվյալներ՝ անունները հստակեցնելու համար:
Բայց վերջերս բարձրացված մեծ աղմուկը ստիպել է ֆեյսբուքին վերջ դնել իր, այսպես ասված, խիստ սուբյեկտիվ մոտեցումներին: Իսկ ավելի կարճ. :) Ֆեյսբուքն այլևս չի փակի ոչ իրական անունով հանդես եկող էջերին:
Զավեշտալին այն է, որ դրան նպաստել են տրանսվեստիտները:
Նրանք կարողացել են համոզել Facebook-ին սեփական մականուններն իրական անվան փոխարեն գրելու հարցում: Այն պնդմամբ, որ չեն ցանկանում, որ բոլորն իմանան իրենց իրական անունները և որ պետք է շարունակեն պահպանել իրենց արտասովոր անունները ֆեյսբուքում:
Հետևաբար... Ներդրվել է նոր համակարգ, ըստ որի` անձի իրական լինելը կհաստատվի հետևյալ կերպ. ֆեյսբուքն այլևս չի պահանջի անձնագրի տվյալներ և կթույլատրի օգտագործել այն անունը, որով առհասարակ մարդկանց ճանաչում են իրական կյանքում:
Հ.Գ Ֆեյքաքաղության ալիքի տակ փակվել էին մի քանի հայտնի մարդկանց էջեր. օրինակ Dj Jay Smooth-ի, հայտնի բնիկ ամերիկացի Շեյնի (Սողոսկող Արջ մականմամբ) էջերը, սակայն վերջիններիս ֆանատների բոյկոտի հետևանքով ֆեյսբուքը բացել էր նրանց էջերը: