Ընդամենը մեկ վայրկյանում այս ընտանիքի կյանքը բաժանվեց վթարից «առաջ»-ի ու «հետո»-ի: Այդ օրը փոքրիկ Քայլիի ծննդյան օրն էր: Տղան դառնում էր 5 տարեկան, ու նա մոր, փոքր քույրերի ու տատիկի հետ գնաց ատրակցիոն:
Երբ եկավ տուն գնալու ժամանակը, բոլորը նստեցին մինիվենի մեջ ու տուն ուղևորվեցին ծանոթ ճանապարհով:
Նրանք ճանապարհով մեկ անգամ չէ, որ երթևեկել են, սակայն այս անգամ տեղի ունեցավ սարսափելին: Մեծ բեռնատարը մխրճվեց նրանց մեքենայի մեջ ու խլեց երեք փոքրիկների կյանքը:
Ծնողների վիշտն անսահման էր: Միտքն այն մասին, որ իրենք կարող էին խուսափել վթարից, նրանց հանգիստ չէր տալիս: Իսկ կյանքը նրանց համար անսովոր անակնկալ էր պատրաստել…
1 վայրկյանում այս ընտանիքը կորցրեց 5 տարեկան Քայլիին, 4 տարեկան Էմմային ու 2 տարեկան Քեթիին:
Հսկայական բեռնատարը մեքենան ջարդոնի էր վերածել: Իսկական հրաշք էր, որ երեխաների մայրն ու տատիկը ողջ էին մնացել: Աղջիկները մահացել էին տեղում, իսկ Քայլիի կյանքը մի որոշ ժամանակ փորձում էին փրկել բժիշկները:
Այդ անհավանական ողբերգությունը չկոտրեց ծնողներին: Երբ ցավը մի փոքր մեղմացավ, նրանք որոշեցին օգնել այլ ընտանիքների, որոնք կարող էին խուսափել նման աղետից: Քրիսն ու Լոուրին սկսեցին աշխատել բեռնատարների անվտանգության չափանիշները փոխելու ուղղությամբ։
Մեկ տարի անց այս զույգն իմացավ, որ եռյակ է ունենալու՝ 2 աղջիկ և 1 տղա: Այդ անհավանական լուրը նրանց ուժ տվեց ապրելու: Նրանք այնքան են սպասել, որ իրենց տունը նորից լցվի մանկական ծիծաղով ու ձայներով: