Մեր հաղորդավարները մեկ-մեկ որ պլեճ չեն անում արևմտյան talk show-ների հաղորդավարների ժեստիկուլյացիներն ու միմիկան լրիվ ցիրկի կլոունի են նմանվում, ինչքան էլ որ ճիշտ կամ խելոք բան փորձեն ասել էդ արհեստականությունը էն աստիճան ա վանում, որ չես էլ կարողանում կենտրոնանալ տեքստի վրա ու հասկանալ թե ինչ ա ուզում ասել:
Ասենք իրանց ինչի ա թվում, որ իրանք եթե աչքով-ունքով խաղեր տան կամ էլ ժանգլյոռի նման արագ-արագ ձեռքերը շարժելով կշիռ են հաղորդում իրանց ասածին:
Նույն բանը եթե առանց ավելորդ, արհեստական ու շինծու ձևականությունների անեն ու նույն տեքստը ասեն բայց անկեղծ ասեն, զգաս էդ հանգստությունն ու պարզությունը իրա ասածը շատ ավելի հասկանալի ու մատչելի կլինի:
Հա ինչ խոսք հաղորդավարն էլ պետք ա լսարանը կառավարելու որոշ հմտություններ ունենա, տեղն եկած տեղը նաև դերասանական խաղ ցույց տա, բայց էդ ամեն ինչ պետք ա անել շատ նուրբ, շատ աննկատ, ոչ թե ծերից ծեր պլագիատ արած:
Ախր էդ արհեստականությունը էնքան մեծ ա, որ իրանք էլ են լարվում, ու էդ լարվածությունը անհնար ա թաքցնել:
Ու մեկ էլ նկատել եմ, որ բոլորը չգիտես ինչու փորձեն իրանց միմիկաներով ու ժեստիկուլյացիաներով Կիսիլյովին նմանակել, առանց մտածելու, որ կիսիլյովն էլ ուրիշ տեղերից ա պլագիատ անում, այսինքն իրանց արածը պլագիատի պլագիատն ա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10206146717016638?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել