Մարտի 22-ը "Ջրի համաշխարհային օր" հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1993 թվականի փետրվարի 22-ին: Ջրային ռեսուրսների բազմակողմանիությունը ներկայացնելու նպատակով ամեն տարի ջրի օրվան նվիրված միջոցառումները անցկացվում են նոր թեմաներով: Մարդու առօրյան կախված է ջրից: Սակայն մարդկանց գիտակցության մեջ ջրի նշանակության կարևորությունը ընկել է: Ջուրը դարձել է սպառողական ապրանք, որը շատ հաճախ անտեսվում է: Աշխարհի տարբեր շրջաններում ջրի հանդեպ վերաբերմունքը և նրա օգտագործման ձևերը տարբերվում են և կախված են մշակութային ավանդույթներից, տեղական սովորույթներից և հասարակական արժեքներից:

"Ջրի համաշխարհայի օրը" կոչված է հանրության ուշադրությունը հրավիրել մարդու կյանքում ջրի դերի վրա, ուշադրություն դարձնել ջրային պաշարների վիճակին և խնդիրներին, դրանց պաշտպանությանը և վերականգնմանը: Նաև` խմելու ջրի պակասի վրա, ջրային ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման վրա:

Ըստ միջազգային փորձագետների, քաղցրահամ ջրի պակասը կդառնա 21-րդ դարի ամենասուր խնդիրներից մեկը: Գիտնականների կարծիքով 2025 թվականին երկրի բնակիչ 3,2 միլիարդը կտառապի ջրի պակասից:

Հ.Գ. Սիրում եմ Հայոց մաքուր ու քաղցր Ջուրը՝ Աշխարհում համար 1

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել