Այս օրերին, ինչպես գիտեք մեր հարավային հարևան պարսիկ զբոսաշրջիկների թիվը կտրուկ ավելանում է։ Չգիտեմ ում, կամ ինչու դա այնքան էլ դուր չի գալիս, բայց անձամբ ես դրա մեջ միայն դրական բան եմ տեսնում։ Դեռ չխոսենք տնտեսական շահավետության մասին, դա ակներեւ է։ Բացի դա պարսիկները այստեղ ոչ միայն ալկոհոլ են օգտագործում (ինչն իրենց մոտ արգելված է), այլեւ կարող են այնպիսի բաներ իրենց թույլ տալ, ինչի համար իրենց երկրում մահապատժի կարժանանային։ Փաստորեն այստեղ կրոնական մոլեռանդությունը պարտություն է կրում։ Ես կասեի՝ իսլամի մեջքն է կոտրվում։ Իսկ միթե՞ դա վատ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել