Interpress.am-ը գրում է․
2015-ին System Of A Down-ի տուր-շոուի մասին արդեն հայտարարվել է, որ առաջիկա ամիսներին այն անցկացվելու է Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրներում:
Ռոք խումբը մի քանի շոու է ծրագրել Ինգլվուդում, Կալիֆորնիայում, օրինակ ապրիլի 6-ին, նախքան ապրիլի 10-23-ը Եվրոպա մեկնելը: Այնուհետև հունիսի 18-19-ը SOAD-ը մի քանի երգ կկատարի Կանադայում, իսկ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խումբը կլինի հարավում՝ Ռիո, Կոլումբիա, Մեխիկո:
Միաժամանակ, Rolling Stone-ը խոսել է խմբի առաջատար Սերժ Թանկյանի 2015-ի շրջագայության և հնարավոր նոր ալբոմի մասին: «Եղել է քննարկում, մենք պատրաստվում ենք այս շրջագայությունից հետո վերադառնալ ու պարզել, թե ուր ենք հասել», – ասաց Թանկյանը: «Արդյոք մենք՝ ես ու Դարոնը (կիթառահար Մալաքյանը) երգեր ունենք, որոնք հարմար են System-ին: Անկեղծ ցանկություն կա միասին աշխատելու, բայց մենք դեռ որոշակի ծրագրեր չունենք, որոնց մասին կարող ենք հայտարարել»:
Չնշելով նոր ձայնագրության թողարկման ժամկետը, խմբի մենակատարը հայտնեց, որ դա կլինի շրջագայության ավարտից հետո և հավաստիացրեց երկրպագուներին, որ նրանց կտեղեկացվի հնարավորինս շուտ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://interpress.am/soad-tour-genocide/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել