Չեմ սիրում Մարտի 8-ը... Այդ օրը կին-տղամարդ, աղջիկ-տղա փոխհարաբերություններում ևս մեկ անգամ «նորոգվում են» ձևավորված ապռանքագիտական, պռատակոլային կարծրատիպերը... չգրված քաղքենի օրենքները...
Իմ կարծիքով ցանկացած հասուն աղջիկ` ինքը պիտի հետ կանգնի այդ կարծրատիպերի մեջ կաղապարված նվերաընդունման ծիսակարգերից:
Աղջիկը և տղան, կինը և տղամարդը, որ իրար հավասար են` դա նշանակում է, որ տղամարդը պարտավոր չէ, պետք չէ, «կտի» իգական սեռին, որպեսզի փոխարենը սիրվի, ուշադրության արժանանա....
Ավելին` չի կարելի աղջկան «կտելով» արժանանալ նրա սիրուն: Ցանկացած առջիկ` առաջինն ինքն է ապրանքագիտական սիրախաղերի մեջ մտնելով իր արժանապատվությունը ոտնահարում և կասկածի տակ դնում իր հավասարությունը մարդկության հետ:
Մարտի 8-ը` կանանց իրավունքների օրն է, որն իրականում սխալ է ընկալվում: Լրիվ հակառակ իրականությանն եմ ամեն անգամ ականատես լինում` որ կանացի իրավունքները, հավասարությունը և արժանապատվությունը ոտնահարվում են և դրվում խոր կասկածանքի հատ:
Հ.Գ. Հաճախ «Ստատուս» չեմ գրում` կարծելով, որ մյուսներն էլ են նույնը զգում, հասկանում դա և դրա մասին խոսելն էլ անիմաստ է, բայց մյուս կողմից էլ` կասկածում եմ, որ տեսնում են նույնը, զգում և հասկանում.....