Մոսկվա կինոթատրոնում այսօր դիտեցի «Մոխրոտիկը» ֆիլմը, որը շատ հավանեցի: Բայց գրառումը ոչ թե բուն ֆիլմի մասին է, այլ դրան նախորդող 5 րոպեների:
Ֆիլմը նախատեսված է 6+ լսարանի համար: Հետեւաբար դահլիճում հիմնականում երեխաներ էին: Սակայն մինչեւ ֆիլմի մեկնարկը էկրանին հայտնվեց այն ամենը, ինչը սովորաբար երեխաներին չեն ցուցադրում՝ օնլայն խաղասրահի գովազդին հաջորդեց ջինսի գովազդը՝ մի շարք կիսաբաց տեսարաններով.... Արդեն սպասում էի ծխախոտի եւ օղու գովազդներին, երբ մի քանի անգամ կրկնելով արդեն ցուցադրածը, ֆիլմը սկսվեց:
Հ.Գ. Ֆիլմի ավարտից հետո էլ մոռացան միացնել դահլիճի լույսերը եւ ներկաները ստիպված հեռախոսի էկրանի լույսով լուսավորեցին դեպի ելք իրենց ճանապարհը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NarineDaneghyan/posts/947553218589100?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



