Mashable.am-ը գրում է.
Այս կոնֆետները շատ դուր կգան երեխաներին: Փորձեք նրանց հետ միասին պատրաստել այն:
Հարկավոր է՝ 2 բաժակ ջուր, 5 բաժակ շաքարավազ, փայտիկներ, թուղթ, թափանցիկ բաժակներ, կաթսա, սննդային ներկեր:
Վերցրեք մեկ բաժակ ջրի քառորդը և մի քանի ճաշի գդալ շաքարավազ: Կրակի վրա եփել այն, որպեսզի դառնա սիրոպ: Թղթի վրա լցնել մի քիչ շաքարավազ, փայտիկների մի հատվածը դնել սիրոպի մեջ և այդ հատվածով կպցնել շաքարավազի հատիկները վրան: Փայտիկները պետք է լիովին չորանան, ավելի լավ է պատրաստել երեկոյան և թողնել, որպեսզի դրանք չորանան ամբողջ գիշեր:
Կաթսայի մեջ լցնել 2 բաժակ ջուր և 2,5 բաժակ շաքարավազ, դնել ցածր կրակին, երբ դառնա սիրոպ լցնել մյուս 2,5 բաժակ շաքարավազը և եփել: Երբ զանգվածը պատրաստ լինի, թողնել այն 15 րոպեով:
Փայտիկները պատրաստել, ինչպես ցույց է տրվում նկարում:
Տաք սիրոպը լցնել տարբեր բաժակների մեջ և ավելացնել տարբեր գույնների սննդային ներկեր: Փայտիկները դնել բաժակների մեջ այնպես, որպեսզի դրանք չկպնեն հատակին:
Հիմա մնում է սպասել: Բյուրեղները կավելանան ամեն օր, երեխաներին դա շատ հետաքրքիր կլինի:
Ահա և արդյունքը: