Blue-eyed-girl-650x433Fact.am-ը գրում է.

Նրանք, ովքեր ցանկանում են փոխել աչքերի գույնը, որպեսզի  նմանվեն Դենիել Քրեյգին կամ Անջելինա Ջոլիին, կարող են անել դա նոր լազերային պրոցեդուրայի օգնությամբ: Կալիֆորնիական ընկերությունը մտադիր է  աչքի գույնի փոփոխման  ծառայություն առաջարկել ընդամենը 5000 դոլարով: Տեխնոլոգիան, որն այժմ ենթարկվում  է կլինիկական փորձարկումների, թույլ է տալիս մաքրել աչքը այն ներկանյութերից  , որոնք կանխում են աչքերի կապույտ երանգն ունենալը:

Ըստ Stroma Medical,  վիրահատությունը տեւում է ընդամենը 30 վայրկյան, իսկ   աչքերի գույնի ամբողջական փոփոխությունը տեղի է ունենում մոտ երկու շաբաթվա ընթացքում: Նոր տեխնոլոգիան արդեն փորձարկել է 37 մարդ Մեքսիկայում եւ Կոստա Ռիկայում: Առաջիկա տարիներին ընկերությունը հույս ունի, ավարտելու կլինիկական փորձարկումները, հասցնելով այցելուների թիվը  100:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել