Interpress.am-ը գրում է.

Ծխողները 2014 թվականին վառել են ավելի քան 5.8 տրիլիոն ծխախոտ: Չնայած այն հանգամանքին, որ ծխախոտից տարեկան 6 միլիոն մարդ է մահանում, American Cancer Society-ի (Ամերիկյան քաղցկեղի ասոցիացիա) և World Lung Foundation-ի (Թոքերի համաշխարհային հիմնադրամ) զեկույցի՝  Ծխախոտային քարտեզի (Tobacco Atlas) նոր հրատարակման համաձայն այն ծաղկում է ամբողջ աշխարհում:

Ելնելով այդ զեկույցից՝ ծխախոտի մասին ներկայացնում ենք 5 ապշեցուցիչ փաստեր, որոնք արժե իմանալ:

  • Ծխողները 2014 թվականին վառել են ավելի քան 5.8 տրիլիոն ծխախոտ:

Ամերիկայում և Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում ավելի ու ավելի քիչ են ծխում, սակայն դա փոխհատուցվում է Չինաստանի հաշվին, որտեղ  միջին տարիքի սովորական տղամարդը 2014 թվականին ծխել է ավելի քան 2000  ծխախոտ:

  • Ծխախոտն սպանում է իր օգտագործողների առնվազն կեսին:

Մարդիկ հակված են մտածելու, որ թոքերի քաղցկեղի պատճառով առաջացող մահերի պատճառը ծխախոտն է: Դա ճիշտ է. այս հիվանդությունը ամբողջ աշխարհում տարեկան սպանում է ավելի քան 1 միլիոն մարդ: Սակայն թոքերի քաղցկեղը ծխախոտի հետ կապված հիվանդություններից ընդամենը մեկն է, որը կարող է սպանել: Կաթվածը, ինֆարկտը, բրոնխիտը, էմֆիզեման և այլ հիվանդություններ մարդասպանների ցուցակում առաջիններից են:

Նույնիսկ եթե ծխողը որևէ հիվանդություն ձեռք չի բերում, ծխելը կրճատում է այլ պայմաններում ապրելու հնարավորությունները:

  • Ծխախոտի ինդուստրիան տարեկան միլիարդներ է ծախսում գովազդի վրա:

Բարեգործական նվիրատվություններից մինչև լոբբի՝ ծխախոտային ինդուստրիան զգալի միջոցներ է ծախսում՝ ծխողների և ծխախոտի կողմնակիցների ավելացման համար: Օրինակ ԱՄՆ-ում ծխախոտային ինդուստրիան ավելի քան 150 լոբբիստներ ունի Վաշինգտոնում, որոնց տարեկան 26 միլիոն դոլար է վճարվում: Զեկույցում նշվում է, որ կազմակերպությունները միլիոնների բարեգործություն են անում իրենց հանրային իմիջը  բարելավելու  համար:

Սակայն այս ամենը ոչինչ է այն գումարների համեմատությամբ, որոնք ծախսվում են ավանդական մարքեթինգային արշավների  վրա, ինչպիսիք են գովազդային վահանակ­ներն ու ամսագրերի գովազդային հայտարարությունները:

Ծխախոտի ինդուստրիան  ԱՄՆ-ում գովազդի համար ծախսում է 900 հազար դոլար յուրաքանչյուր ժամ, զեկույցը նշում է, որ եթե դու 5 րոպե ես ծախսում այս հոդվածը կարդալու համար, ծխախոտային արտադրությունը մարքեթինգի վրա կծախսի 75 հազար դոլար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել