Դավիթ Հարությունյանի հետ ծանոթ չեմ, անձնական շփումներ երբեք չենք ունեցել։ Որպես կրթված և գրագետ գործիչ (ինչ այսօր, ցավոք սրտի, հազվադեպ երևույթ է դարձել) հարգել եմ նրան, թեև չէի ասի, որ միշտ հիացած եմ եղել պարոն Հարությունյանի գործունեությամբ։ Այսօր մեր կայքերում մի նյութ կարդացի նրա անձնականի մասին, որին ինքն արդեն արձագանքել էր։ Այդ իսկ պատճառով այդ նյութին չեմ անդրադառնա։ Խոսքս ուղղում եմ մեր ԶԼՄ-ներին։ Մինչև ո՞ւր կարելի է իջնել անիմաստ ռեյտինգ հավաքելու նպատակով։ Մի պահ պատկերացրեք, որ ձեր կամ ձեր հարազատների վրա նման ձևով փորձեն ռեյտինգ հավաքել, ի՞նչ կանեք դուք։ Քննադատեք՝ ինչքան ուզում եք, բայց անձնականին, այն էլ զրպարտանքի մակարդակով, մի կպեք։ ԿԱՆԳ ԱՌԵՔ։ Վերևն ԱՍՏՎԱԾ կա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/903310889711476?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել