Esem.am-ը գրում է.
Մարիտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, տեղի կունենա «Արտավազդ» թատերական ամենամյա փառատոնը, որի շրջանակներում թատերարվեստի ներկայացուցիչները կարժանանան լավագույնի կոչմանը: ESem.am-ն առանձնացրել ու ներկայացնում է տարբեր անվանակարգերում տարվա լավագույն տիտղոսի համար մրցող ներկայացուցիչներին: Նշենք, որ այս տարվա մրցանակաբաշխությունը նվիրված է Սոս Սարգսյանի 85 ամյակին:
«Արտավազդ 2015»-ի ընթացքում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» տիտղոսի համար կմրցեն տասը` Իռեն Աբելյանը («Վերջին կանգառ» ներկայացում), Անահիտ Մութաֆյանը («Ճիչը» ներկայացում), Լիդիա Գրիգորյանը («12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում»), Աստղիկ Աբաջյանը («Սիրելի Պամելա» ներկայացում), Անջուլինա Թոքմաջյանը («Ձախորդ Փանոսի կտակը» ներկայացում), Քրիստինա Զիրոյանը («Սեր, ջազ, սատանա»), Սիրանուշ Լազյանը («Գիշեր Երզնկայի վրա» ներկայացում), Լուսինե Գալստյանը («Այծ-ծես» ներկայացում), Անի Ղազարյանը («Լյու-Բոֆ» ներկայացում և Ելենա Վարդանյանը («…Ինչպես Աստվածները» ներկայացում):
«Լավագույն երիտասարդ դերասան» տիտղոսի համար կպայքարեն ևս տասը. Աշոտ Հակոբյանը («Վերջին կանգառ»), Արթուր Գասպարյանը («Այս գիշեր ոչ ոք չի քնելու») , Նարեկ Հայկազյանը («Դեպք մետրոյում»), Սամվել Թոփալյանը («Սիրելի Պամելա») , Ռուդիկ Մարտիրոսյանը («Ձախորդ Փանոսի կտակը»), Արսեն Միքայելյանը («Սեր, ջազ, սատանա»), Նարեկ Բաղդասարյանը («Լյու-Բոֆ»), Արման Մեժլումյանը («…Ինչպես Աստվածները»), Էրիկ Գրիգորյանը («Զգուշացեք, կանայք են»), Արմեն Քուշկյանը («Ապուշը» ներկայացում):
«Արտավազդ 2015-ը» կառանձնացնի նաև «Լավագույն կին դերակատարին», որին արժանանալու համար ներկայացված են Ռուզան Գասպարյանը («Չորս պատճառ ամուսնության համար» ներկայացում), Լեյլա Մկրտչյանը («Այս գիշեր ոչ ոք չի քնելու»), Նարինե Պետրոսյանը («Հոլիվուդ… Hollywood»), Քրիստինա Հովակիմյանը («Սիրելի Պամելա»), Մարիետա Սարգսյանը («Ձախորդ Փանոսի կտակը»), Լարիսա Ղևոնդյանը ( «Գիշեր Երզնկայի վրա»), Իննա Հախնազարյանը («Այծ-ծես»), Վերոնիկա Սարոյանը («Ինչպե՞ս են մարդ դառնում»), Լուիզա Ներսիսյանը («Ամնեզիա»), Հայկուհի Խուդավերդյանը («Սիրելի ստախոսը»):
«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում միմյանց հետ մրցողներն են՝ Արա Դեղտրիկյանը («Չորս պատճառ ամուսնության համար» ներկայացում), Տիգրան Ներսիսյանը («Ռիչարդ Երրորդ»), Բաբկեն Չոբանյանը («12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում»), Հայկ Սարգսյանը («Սիրելի Պամելա»), Սարգիս Վարդևանյանը («Ձախորդ Փանոսի կտակը»), Արտաշես Շահվերդյանը («Կոնտեյներում»), Հովհաննես Հաջինյանը («Այծ-ծես»), Արման Նավասարդյանը («Արտավազդ-Շիդար»), Կարեն Քոչարյանը («Ինչպե՞ս են մարդ դառնում»), Գագիկ Ռոստոմյանը («Սիրելի ստախոսը») և Վիգեն Ստեփանյանը («Լիր» ներկայացում):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ