Նախանշաններ կան, որ արդեն 2015 թվականի ընթացքում ոսկու շուկայական արժեքի գնագոյացման կանոնների փոփոխման արդյունքում այդ մետաղի կտրուկ արժեզրկում կարող է տեղի ունենալ: Տվյալ դեպքում դա մի ինչ-որ ապրանքի գնի պարզ փոփոխություն չի լինելու՝ ոսկու հնարավոր աղետալի գնանկումը կնշանավորվի՝ իր հիմքում դեղին մետաղը բոլոր ապրանքատեսակների և արժույթների բացառիկ համարժեքի «հատուկ կարգավիճակն» ունեցող փոխվճարումների ու արժույթային գործարքների միջազգային ողջ համակարգի գահավիժումով: Ոսկին իր ներկայիս «հատուկ կարգավիճակից» զրկելով և այն դասելով մնացյալ զուտ «տեխնիկական» մետաղների շարքին՝ այդ գործընթացի նախաձեռնողներն ի զորու կլինեն իրականացնել համաշխարհային տնտեսության իրական սեկտորի յուրօրինակ «ջախջախիչ գույքագրում»: Նման գույքագրման արդյունում բարձր տեխնոլոգիաների տիրապետող և սեփական պարենային ինքնաբավությունն ապահովելուն ունակ պետություններն էապես առաջ կանցնեն հումքի արտահանման և սպառողական ապրանքների արտադրության հիման վրա գործող տնտեսական համակարգ ունեցող երկրներից: Այդ փոփոխությունն առաջին հերթին կհարվածի Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին (սակայն, անշուշտ, ոչ միայն նրանց): Ցայժմ ոսկու շուկայական արժեքի գնագոյացման եղած համակարգը թույլ էր տալիս արհեստականորեն ապահովել երկակի կիրառում ունեցող այդ ապրանքի՝ անհամարժեքորեն բարձր գնի մակարդակը, սակայն այժմ, կարծես թե, եկել է Ոսկե Հորթին սպանդանոց ճամփելու ժամանակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/591283287674033?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել