Բաղադրությունը

200 գրամ խաշած միս
4 հատ խաշած ձու
150 գրամ թթու սունկ
2 հատ թթու վարունգ
50 գրամ քերած պանիր
Մայոնեզ և ընկույզ՝ ձևավորելու համար 



Պատրաստման եղանակը

Կտրել մանր խորանարդների թթու վարունգը, ձուն և միսը: Այնուհետև յուրաքանչյուր սունկը բաժանել չորս մասի:
Խառնել ամբողջն իրար, ավելացնել քերած պանիրը, վրան լցնել մայոնեզ և խառնել: Այս ամենը լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան լցնել քերած պանիր և ձևավորել ընկույզով:
Ի դեպ, այս աղցանի մեջ կարող եք պանիրը ոչ թե քերել, այլ կտրել խորանարդաձև, այդպես ավելի արտահայտիչ կլինի պանրի համը:

Բարի ախորժակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել