Հայ զինվորը նորից ապացուցեց, որ իր երկրի տերն ու տիրականն է՝ համադրելով վերջին օրերի երկժամյա կրակոցները 4-ը 20-ին, նորից և նորից ապացուցվեց, որ քանի գան, էնքան թռնելու են օդն ու բռնելու են կոթը, որտեղ ու որ բանակներում էլ սովորեն կամ պարապեն, մի բան պետք է հասկանալ. ռազմիկ լինելը Հայի արյան մեջ է, Հայն ունի անսահման համբերություն, դա փոխանցվում է գեներով, այստեղ շատ մտավոր ունակություններ պետք չէ հասկանալու համար, միայն թե ափսոս, որ չամուսնացած ու ազգին զավակ չպարգևած տղաների հետ դա կատարվեց: Պետք է պայմանագրային զինծառայողների տարիքային ժամկետները երկարաձգել և ընդգրկել պահեստայիններին ու ազատամարտիկներին, գոնե կլինեն զինվորի կողքին էդ պահերին։ Կներեք, որ սենց ասեմ, մեզ բան պատահի՝ դա դեռ ոչինչ, միայն թե տղեքին բան չլինի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasikarapetiandiana/posts/1057514247597858?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել