Ողջույն հայություն: Ամիսներ առաջ տեղեկացրել էի, որ անհայտացել է Հրաչյա Աճառյանի բրոնզաձույլ արձանագլուխը՝ հույս ունենալով, որ այն կարժանանա ինչպես հասարակ քաղաքացիների, այնպես էլ՝ պատկան մարմինների ուշադրությանը: Ցավոք, մինչ օրս ոչ մի արձագանք, իսկ հուշատախտակը շարունակում է դատարկ մնալ: Բանը նրանում է, որ այս արձանագլուխը կավից չէ, և մեր բողոքավոր ու արվեստից խիստ լավ հասկացող հասարակությունը այս անգամ բողոքելու տեղ չունի , չէ՞ որ բրոնզաձույլ արձանագլխի անհայտանալու համար որքան էլ մտածես՝ չես կարող որևէ պատճառ գտնել՝ քանդակագործին մեղադրելու համար: Իսկ ահա նստարաններին տեղադրված կավե արձանիկները շատ հարմար են, կարելի է և աղմուկ բարձրացնել, և քանդակագործին քարկոծել, և արձանները ցածրարժեք համարելով՝ ցույց տալ, թե որքան ինտիլիգենտ ես դու: Ահա ձեզ եմ ներկայացնում Աճառյանի ՝ դեռևս դատարկ հուշատախտակը՝ միաժամանակ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը: Հույս ունեմ, որ կարճ ժամանակահատվածում այս հուշատախտակը նույնպես կվերականգնվի:
Ի դեպ, ինչպես երևում է նկարում ( որը արված է հենց այսօր)՝ անմիջապես հուշատախտակի կողքին ֆիրմային խանութ է, որը համոզված եմ, հսկվում է տեսախցիկներով, այնպես որ, երևի թե դժվար չի լինի արձանագլուխը տեղադրելուց հետո կազմակերպել դրա հսկողությունը, ինչպես նաև խանութի տեսախցիկների արխիվները (եթե դրանք կան) զննելով՝ գտնել հանցանքը կատարողներին: