Բաղադրությունը
1 հատ ֆրանսական բատոն կամ սովորական բատոն հաց (լավ կստացվի, եթե օգտագործեք երեկվա հացը)
100 գրամ պանիր
100 գրամ փափուկ կարագ
2-3 պճեղ սխտոր
Մաղադանոս կամ սամիթ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1.Պանիրը քերիչով անցկացնել, սխտորը ճզմել, ավելացնել փափկեցրած կարագը, մանր կտրտած կանաչի և լավ խառնել:
2.Ջեռոցը տաքացնել 200 աստիճանով: Բատոնի վրա անցքեր անել, բայց ոչ մինչև վերջ, լցնել անցքերը պանրից պատրաստած միջուկով: 3.Բատոնը փափաթել ֆոլգայով, դնել ջեռոցը 20 րոպեով: Հետո բացել ֆոլգան և թողնել ևս 5 րոպե, որպեսզի հացը թեթև կարմրի, կարող եք դնել գրիլի ռեժիմի տակ: 4.Մատուցել տաք վիճակում՝ կտրելով հենց արդեն արված անցքերից, որպեսզի միջուկը մնա մեջը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/706205569508252/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել