Հայաստանի քաղաքական զարգացման ամենավատ երևույթներից մեկն էլ, որ թույլ չի տալիս երկրին զարգանալու, մարդ-կուսակցություններն են: Այդպիսին են համարյա բոլոր կուսակցությունները, որոնց հիմնադիրը դառնում է առաջին և վերջին նախագահը: Այլ կերպ ասած՝ կա հիմնադիր-նախագահը՝ կա կուսակցությունը, չկա նա... բում... չկա նաև կուսակցությունը: Այդպիսի դասական օրինակ էր Բարգավաճ Հայաստանը, իսկ Շարմազանովի Բարգավաճ 2 որակումը գալիս է ապացուցելու վերոնշյալը: Մի շարք արևմտյան երկրներում կան կուսակցություններ, որոնք դարից ավելի պատմություն ունեն: Ի՞նչ է, առաջին նախագահից հետո մարդիկ այլևս չպե՞տք է վստահեին այդ կուսակցությանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/makasyan/posts/10153184920457760?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



