«45 ՀՈԳՈՒ ՍՊԱՆԱԾ ՀԱՅ ՌԵՄԲՈՆ ԱՐՑԱԽ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ» վերտառությամբ նյութի հրատարակությունը պարզապես ինձ ապշեցրեց, և չէի կարող չանդրադառնալ։ Այս աշխարհում կա մի ազգ, որը քաղաքական միջավայրում այնպիսի բաներ է իրականացնում, որ բոլորը մնում են ապշած, բայց նրանք, չգիտես ինչու, չեն խոսում, չեն աղաղակում, կուրծք չեն ծեծում։ Իսկ մենք՝ ճիշտ հակառակը։ Բավական է դատարկաբանությամբ և դատարկախոսությամբ խորացնենք ատելությունն այլոց, հայերի նկատմամբ։ Առանց այն էլ ուրիշները լծված են հենց այդ գործին՝ ամեն ինչ անել օտարների մեջ հայերի նկատմամբ ատելություն սերմանելու։ Այս կերպ խորացնում ենք ևս հստակ մի խմբի հակահայ կեցվածքը։ Մի մտեք Լորիս Արաբիացու կերպարի մեջ։ Նման կեցվածքը վայել է ոչ թե ՀԱՅԻՆ, այլ ՀԱՅԻ թշնամուն... Ոչ, ասենք, մեր մեջ գործող 5-րդ շարասյանը։ Մի մոռացեք. աջ ձեռքդ չիմանա՝ ինչ է անում ձախը։ Ժամն է գաղտնապահություն սովորելու։ Եթե ուզում ես տերը լինել հաջողության, արա ամեն ինչ, սակայն առանց աղաղակելու այդ մասին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/komitasvartabet.hovnanyan/posts/518120428328807?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել