Մեկ-մեկ մտածում եմ՝ եթե ինտերնետը կամ գոնե բջջային կապը հայտնաբերված լիներ ավելի վաղ, ինչեր չէին լինի (և ինչեր կլինեին): Այ, օրինակ, Ռոմեոն և Ջուլիետը կարող էին երջանիկ լինել, եթե միշտ կապի մեջ լինեին: Մենակ դրա համար արժեր, չէ՞..... Բայց պատկերացրեք, թե առանձին մարդկանց ճակատագրերից բացի՝ ինչպես կարող էր ազդել համաշխարհային պրոցեսների վրա: Սկսում եմ երևակայել, թե Նապոլեոնի ժամանակներում համացանց կար, և սկսվում է մի ուրիշ պատմություն.... Չեմ ասում, թե պատեազմներ չէին լինի. հիմա ինտերնետ կա, և պատերազմներ բռնկվում են, չէ՞: Բայց ուրիշ կերպ, նույնքան տարբեր, ինչպես քարե և նախաինտերնետային դարափուլերն են տարբեր... 
Իսկ էս մտածումներիս առիթը այ, ձեզ նման արևոտ մարդկանց վիրտուալ, բայց ջերմ մի տան մեջ գտնելու, ճանաչելու, սիրելու, հասկանալու հնարավորությունն է: 
Շնորհակալ եմ բոլորիցդ: Թող Աստված միշտ ներկա լինի բոլորիս կյանքում և մտածումներում: Եվ մեզ պահպանի իր լույսերի մեջ: 
Թող բոլորիդ առաջ բացվեն ձեր երազած դռները: Եվ մանավանդ այն դռները, որ անկախ մարդու երազելուց՝ դեպի իսկական երջանկություն են տանում: 
Ասված է, չէ՞, մենք չգիտենք, թե մեզ իրականում ինչ է պետք: Թող Երկնքի կամքով լինի, և այդ դեպքում ոչինչ ոչ մեկի դեմ չի լինի: 
Ապրելու, երջանիկ ապրելու կամք, տրամադրություն և նպատակներ բոլորիդ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել