ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. խնդրում եմ աչք չփակել. կարդացեք և արձագանքեք։
Հարգելի քաղաքացիներ, սիրելի մայրեր, քույրեր և եղբայրներ,
Բավ է ողբանք, նեղսրտենք ու բողոքենք։
Սահմանում ամեն մի կորուստ բոլորինս է, ու չնայած այս ապօրինի իշխանությունների մեղավորությունն անասելի մեծ է, մենք պետք է տեղից շարժվենք:
Միասնական պայքարի դուրս չենք գալիս, միայն տանը նստած՝ ֆեյսբուքում բողոք ու ողբ են տարածում, իսկ դրա փոխարեն գոնե միասնական մեր լուման ներդնենք մեր տղաների կյանքն ապահովելու համար...
Առաջարկում եմ հաշվեհամար բացենք, ու յուրաքանչյուրս 500 դրամ ներդրում անենք, և հավաքված հասույթով բանակի հետ միասին գիտնականներին կպատվիրենք դիվերսիոն ներթափանցումները կանխելու համակարգեր...
Սա կուսակցական ակցիա չէ, սա մեր բոլորի փոքրիկ պարտքն է մեր բանակին ու մեր զինվորներին: Դրա համար խնդրում եմ, ովքեր համաձայն են, թող պլյուս դնենք այս գրառման տակ, և միասին կաշխատենք հետագա քայլերի ուղղությամբ։