Իսրայելական RT ընկերության արտադրած SkyStar 180 մարտավարական օդապարիկRazm.info-ն գրում է.

ԱՄՆ բանակը կարող է համալրվել իսրայելական արտադրության SkyStar 180 տեսակի հետախուզական օդապարիկներով։ ԱՄՆ էքսպեդիցիոն կորպուսի (Army Expeditionary Warrior Experiment) հայտարած մրցույթի ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարել է Իսրայելական RT ընկերությունը։ Այս մասին հայտնում  է The Jerusalim Post լրատվակայքը։

Իսրայելական RT ընկերության արտադրած SkyStar 180 մարտավարական օդապարիկ

Անցկացված փորձարկումների ընթացքում ստուգվել է SkyStar 180 հետախուզական համակարգի ինտեգրման հնարավորությունը ԱՄՆ բանակի հրամանատարական բոլոր ենթակառուցվածքներում։

Իսրայելական RT ընկերության գլխավոր տնօրեն Ռամի Շմվելին հայտարարել է, որ ընկերության արտադրած բոլոր հետախուզական օդապարիկներն օգտագործվում են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ոլորտներում։

Նա ավելացրել է, որ SkyStar օդապարիկները Իսրայելական Պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) արդեն իսկ հաջողությամբ օգտագործում է Գազայի հատվածում։

Նշենք, որ RT ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ SkyStar 180 մարտավարական օդապարիկը նախատեսված է միջին բարձրությունից օբյեկտների հետախուզության համար։ Սարքը կարող է մինչև 300 մետրի վրա բարձրացնել շուրջ 6,5կգ կշռող բեռ։ Այն կարող է առանց լիցքավորման հետախուզական գործողություն իրականացնել մինչև 72 ժամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել