Վաղուց եմ առաջարկել և առաջարկում, որ բանակում չծառայած աշխատունակ ՀՀ քաղաքացին պիտի կամ աշխատի սահմանամերձում երկու տարի, կամ երկու տարի հարկ վճարի բանակին: Արդեն մոտ մեկ տարի է՝ ասում եմ:
Մենք պիտի ունենանք գիտակցություն, ու հանրային ներգրավվածությունը բանակում մեր իսկ կենսական անվտանգության մասն է, և որ հակադարձ բանակն իր տված արտոնություններով (պաշտոն մեքենա վարելու իրավունք) հակադարձում է կատարած ծառայության դիմաց:
Բանակը մեր համար պետք է դառնա, հատկապես տղամարդու համար` կյանքի ուղի հարթողը:
Ես դեմ եմ եղել կիսագրագետ թեկնածուներով երկիրը լցնելուն և պլեյբեյի հոգեբանությամբ ասպիրատներով գիտությունը զարգացնելուն, ովքեր էսօր անգործ են ու երկրից համար մեկ բողոքողն ու լքողն են։
Ով մեկ անգամ սահման է պահել, չի լքի սահմանն ու երկիրը:
Ով տքնել է դիրքերում, չի խոսի մեծ-մեծ ու կլինի կշռադատված։
Այս երկու օրերի ընթացքում, պայմանավորված մեր զոհերով, հանրային կարծիքն էլի ցույց տվեց, որ դեռ թույլ ենք և դեռ տեր չենք մեր գաղափարներին, և որ միայն պահանջողի տեսանկյունից ենք նայում մեր երկրին ու բանակին:
Հարցնում են. մինչև ե՞րբ են երեխեքը դիրքեր պահելու:
Պատասխանում եմ որպես քաղաքացի. քանի դեռ պատերի տակ բլոտ խաղացողներն ու սոց կայքերի գրոհայինները երկու հարյուր հազար կես ամսի դիմաց վաստակելու տեղն ասելու են՝ երկիրը երկիր չէ, քանի դեռ փափկասուն մայրերը թնկթնկալու են ու ասեն՝ բա էսպես բան կլինի՞:
Հա, կլինի, եթե դուք բոլորդ չգիտակցեք, որ մեր անվտանգության անունը կռիվ է, որ մենք կարող ենք դա անել բոլորս միասին, որ բանակը մեզանից առանձնացնելը դավաճանություն է, որ ամեն մարդ իրա գործը պիտի անի ու ոչ ավելին, և որ պիտի պինդ լինել ու առաջ նայել....
Արջատերերի կղզի