Ոնց տեսնում եմ՝ ֆեյսբուքը նորից դարձավ ռազմաճակատ: Լսեք, ժողովուրդ: Բանակը թերություններ ունի, հասկացանք: Բայց եկեք մի ուրիշ կողմից նայենք: Բանակը երկրի «տղամարդն» է: Ոչ մի կին իր տղամարդու թերությունները չի հանում հրապարակային քննարկման: Նկատի ունեմ խելացի կին: Նա հասկանում է, որ եթե ամուսինը թերություն ունի, ապա դրա մեջ ինքն էլ է մեղավոր, քանի որ կամ նպաստել է դրան կամ էլ աչքերը փակ է ընտրել: Փորձում է կամ շտկել վիճակը, կամ գոնե լռել դրա մասին: Մենք պատերազմի մեջ ենք: Արդեն շատ երկար: Դեռ երկար երևի կլինենք: Հիմա դնենք ու ամեն մի միջադեպի առիթով փնովե՞նք նրանց, ովքեր մեր թիկունքն են: Դա ի՞նչ օգուտ կտա: Դուք անսխալական ե՞ք: Ձեր կառավարած տներում միշտ ամեն ինչ իդեալական է՞: Եթե այսպիսի սուպեր ստրատեգներ եք, վեր կացեք, գնացեք խրամատ: Այստեղ վայնասունի տեղ չի: Հավաքեք ձեզ, ախր լավ էլ գիտեք, որ կոյունլուները բոլորիս գրածները կարդում են ու քթների տակ հրճվում:
Ես չգիտեմ՝ դուք ոնց, բայց ինձ համար բանակն այս պահին ՄԻԱԿ ուժն է:
Ոչ մեկիդ ստեղնաշարին չեմ կարող ապավինել, ձեր արագ տպագրելու չխկչխկոցով ինձ չեք փրկի, իսկ դրսում, ցրտին կանգնած տղերքիս կրակահերթը հաստատ կպաշտպանի:
Արջեր ջան, ձեզ էլ նորից նույնն ասեմ` պինդ եղեք, միասնական եղեք: