Անսպասելի լուրը, անկախ նրանից` վատն է, թե լավը, ընդունակ է սպանել մարդուն: Ադրենալինի հոսքն այդ դեպքում այնքան մեծ է, որ կարող է սրտային խնդիրներ առաջացնել: Ցնցումը կարող է անգամ սրտի կանգ առաջացնել:
Գերմանացի գիտնականները նման եզրահանգման են եկել` հիվանդների հիվանդության պատմություններն ուսումնասիրելով: Հետազոտությունները ցույց են տվել, որ հանկարծահաս լուրերը օրգանիզմում առաջացնում են «կոտրված սրտի» պոտենցիալ մահացու ախտանիշը:
Ինչպես գրում է «Ռոսբալտը», մեխանիզմն աշխատում է հետեւյալ կերպ. լուրն օրգանիզմին հարկադրում է մեծ քանակությամբ սթրեսային հորմոններ արտադրել, այդ թվում` ադրենալին, ինչը սրտի սնուցման խանգարում է առաջացնում` խցանելով արյունատար անոթները: Խախտվում է սրտի աշխատանքը, ինչպես ինֆարկտի դեպքում: Զոհն սկսում է դժվար շնչել, կրծքավանդակում սուր ցավ, երբեմն նաւ թուլություն է զգում: Ոմանք մահանում են, ոմանք էլ, շտապ բուժօգնություն ստանալու դեպքում, վերականգնվում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/430511503673025
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել