Pastinfo.am-ը գրում է.Հարավ-Արևմյան թաղամասի լողավազանի մոտ հայրը ծեծել է 16- ամյա դստերը: Ականատեսները պատմում են, որ հայրն օրը ցերեկով բոլորի աչքի առաջ ոտքերով ու ձեռքերով անխնա հարվածել է աղջկա մարմնի տարբեր մասերին:
Ի դեպ, միջադեպը տեղի է ունեցել հենց իրենց շենքի բակում:
Այս «հայրական» ծեծի արդյունքում աղջիկը հայտնվել է հիվանդանոցում՝ գլխի վնասվածքով:
Թե ինչն է եղել դստերը նման ձևով «դաստիարակելու» պատճառ, առայժմ հայտնի չէ:
Նյութի աղբյուր՝ http://www.pastinfo.am/node/65311
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել