Կուլտուրայի պակասի, լեզվի գործածության, ինտոնացիայի ու խոսակցական տոնի վանումը, դասակարգային խտրականությունը, արհամարանքը Հայաստանում, խորը ազգային ու խոցանելի դեր է ունեցել մեր լինի արտագաղթի, լինի անձնասպանությունների բարձր տոկոսի, լինի ժողովրդի ընդվզման գործոնում....
Հիշում եմ, տասնյակ տարիներ առաջ, դեռ չամուսնացած, երբ աշխարհով ճանապարհորդում էի, փնտռտուքների մեջ, անշուշտ, առաջին երկիրը, որտեղ պետք է ընտանիք կազմեի ու բուն դնեի իմ այս հոգեբանությամբ, ու մտածելակերպով, պետք է լիներ Հայաստանը: Ու մի քանի անգամ Հայաստան գալով, հասկացա որ երեվի ինձ նման խենթ չկարողանար համակերպվել փողոցի ժառգոնին, որ շատերի տանը սովորական խոսակցական էր, «աղջի, գեղցի, արա, տականք, լիրբ էվ այլն....», գիտեի, եթե ինձ այդպես դիմեր, լավ չէր լինի ոչ մեկիս հետեվանքները...Հիշում եմ, թե ինչպես նույնիսկ սովետի ժամանակներով, եթե մեկի հայրը ինչ որ կուսակցական պաշտոնյա էր, ապա իր զավակները պահվում էին տարբեր հսկողությունների, խտրական, բամբակե կամ ապակե անձեռնամխելի ամպուլներում, փողոցի երեխաների հետ կապ չէին կարող ունենալ իրենք...ու դասակարգային խտրականությունը սոսկալի էր ու ակամա: Կյանքի բոլոր համակարգերում, մարդուն չէին հարգում որպես պարզ մարդ, այ հիմա էլ, կա նման խիստ խտրականություններ...հարուստի ու աղքատի միջեվ, պաշտոնյայի ու ոչ պաշտոնյայի զավակների միջեվ, աշխարհագրական միջավայրի զանազանությամբ էվ այլն...անշուշտ, ամենուր էլ կան խտրականություններ, սակայն երբ պետք է ինքն իրեն հարազատ ու պարզ զգա իր միջավայրում, մի փոքրիկ ազգի, որ ընտանիք կարելի է սեպել, նվաստացուցիչ վերաբերմունք մարդու հանդեպ, եվ նույնիսկ, երբ պատահական անցորդի, կամ հարեվանիդ հանդեպ լինի այդ վերաբերմունքը, որ դարձել է դարավոր կուլտուրա, մշակույթ, (վկա հայկական սերիալները)...ապա պարզ է արտագաղթը, անձնասպանությունները ու մարդկանց անհանգստությունը ու վանումը սեփական ժողովրդից ու երկրից.....
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ANGELABARSEGHIAN/posts/4286787400478
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել