Image result for raindrops wallpaper hd1. Դուք կլինեք հիմար, քանի դեռ շարունակում եք թույլ տալ Ձեր պարտությանը, որ հաղթանակ տանի Ձեր կամքի հանդեպ։

2. Մի փորձիր լինել լավը, հետևանքներն ավելի վատ կլինեն. ով քեզ չի սիրում, նրա համար կմնաս վատը, իսկ ով սիրում է, կփոխի կարծիքը քո հանդեպ։

3. Սովորաբար եսասեր մարդիկ դիմակ չունեն, դրա համար էլ ավելի շատ զզվելի են...

4. Բնությունը միակն է բոլոր բարերարների մեջ, ով երբեք չի պարգևատրվում, և միակն է հանցագործների մեջ, ում երբեք չեն պատժել։

5. Մեր համբերությունը նման է քաղցի, իսկ հույսը՝ ախորժակի. երբ այն երկար է տևում, ախորժակն էլ է փախչում։

6. Մի՛ հրճվեք, երբ Ձեր բաժակը լի է գինով, այն կարող է փոխարինվել համբերության բաժակի, և գինու փոխարեն դատարկվի հույսը: Բաժակը ոչինչ, հոգին դատարկ կմնա։

7. Հանճարի միակ առավելությունը նրա գործի հետևանքի մեջ է, մնացածն անհասկանալի է։

8. Մարդկային հոգին անսահման բարի ու լավն է, բայց առանց ուղեղի։

9. Նայեք Ձեր դիմաց, եթե ճանապարհը հարթ ուղղությամբ է, նպատակին չեք հասնի, այն սրտի աշխատանքի նման է՝ հորիզոնական հարթ դիրք և ճանապարհ դեպի...

10.Նա, ով վախենում է ճշմարտությունն ասելուց, վախեցեք նրանից, նա Ձեզ միշտ կխաբի։

Դավիդ Արամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել