Աշխարհի բոլոր պետությունների սահմանները գծված են արյունով: Դրանց մի մասը չորացած և արդեն հետքը կորցրած արյուն է, մի մասը՝ թարմ, մի մասն էլ դեռ նոր է գծվում է: Հիմա որպես նոր պետությունները Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը «գծում» են իրենց սահմանները: Չէի ասի, թե սահմանների նման գծագրումը սրտովս է, բայց մի բան գիտեմ՝ առավել բարենպաստ վիճակում կհայտնվի նա, ով ոչ արյուն է տենչում և ոչ էլ արյունից վախենում, նա, ով չի ուզում զինվոր կորցնել, բայց և չի սգում զինվորի մահը, նա, ով խաղաղության համար աղոթում է, բայց և պատրաստ է կռվի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10206122355880362?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել