Այստեղ-այնտեղ կարդում եմ «Անմոռուկով բաժակ են սարքում, անմոռուկով գարեջրի տակդիր են սարքում, ատամնաբույժական ծառայություն են մատուցում» և այլն, և դրա մեջ ինչ-որ սրբապղծական բան են տեսնում: Ժողովուրդ ջան, անմոռուկը հո կրոնական սիմվոլ չի՞, որ խիստ սահմանափակ վայրերում և նպատակներով օգտագործվի: Ինչքան հասկացա՝ այդ սիմվոլի շրջանառությունը նպատակ ունի ասելու, որ չենք մոռացել, և իր այդ նպատակն իրագործելու համար կարող է հայտնվել ամենուր, ասենք, ատամի մածուկի, կենցաղային իրերի, ավտոմեքանաների, գլխարկի, շապիկի և շատ կարևոր բաճկոնների վրա: Ես չեմ քննարկում նոր սիմվոլի շրջանառության ճիշտ կամ սխալ լինելը, ուղղակի ասում եմ՝ մի հատ էլ էդ «անմոռուկի» կիրառությունը ողբերգություն չսարքենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10206122162235521
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել