Esem.am-ը գրում է.

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը, ESem.am-ի հետ զրուցելով կանանց միամսյակի մասին, նշեց, որ Մարտի 8-ին շատ լավ ժամանակ է անցացրել ու նշել միամսյակի սկիզբը:Երգչուհու խոսքով՝ գրեթե ամեն օր ծաղիկներ է ստանում իր աշակերտներից, ովքեր կարծես որոշել են ողջ միամսյակի ընթացքում ծաղիկներով լցնել առաջին «Հայսուպերսթարի» օրը:

Միամսյակի առթիվ ի՞նչ նվեր եք ստացել և ո՞ւմ կողմից:

- Շատ ծաղիկներ, հաճելի ու սրտանց նվիրած նվերներ եմ ստացել իմ աշակերտներից ու հարազատ, մտերիմ մարդկանցից:

Ըստ Ձեզո՞րն է կնոջ համար լավագույն նվերը:

- Կնոջ համար լավագույն նվրեը սրտանց նվիրածն է: Ինձ համար պարտադիր չէ նվերի թանկ լինելը, կարևորը՝ այն սիրով պատրաստված լինի. թեկուզ նվիրողի ձեռքով պատրաստած մի բան լինի:

Եթե շնորհավորում եննշանակում է

- Սիրում են, հարգում են ու նշանակություն ունես նրա կյանքում, կարևոր դեր ունես:

 - Բացի շնորհավորելըտղամարդն ի՞նչ պետք է անի միամսյակի ընթացքում:

- Ընդհանրապես ամբողջ կյանքում տղամարդը պետք է հարգի ու սիրի կնոջը, կապ չունի՝ միամսյակ է, թե՝ ոչ: Երբ տղամարդը փայփայում է կնոջը, արժանանում է նաև փոխադարձ վերաբերմունքի:

 - Ո՞րն է Կանանց տոնը նշելու լավագույն վայրը:

- Անկեղծ ասած, կապ չունի վայրը: Կարևորը՝ սիրելի մարդու հետ լինելն է: Իհարկե, եթե գեղեցիկ ու ռոմանտիկ վայր լինի, հաճելի կլինի, սակայն կարևորն այն է, թե ում հետ ես նշում տոնը:

- Եթե հնարավորություն ունենայիք, ո՞ր երկիրը կընտրեիք գարնանային տոներնանցկացնելու համար և ինչպե՞ս կնշեիք:

- Ճիշտ է, շատ եմ սիրում Փարիզը, բայց քանի որ երեք անգամ եղել եմ այնտեղ, կցանկանայի լինել Իսպանիայում՝ զբոսնելով ու հաճելի ժամանակ անցկացնելով նշել մեր տոնը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել