Հայկական 16 կազմակերպություններ նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։
Նամակում ասվում է՝
Նորին գերազանցություն պարոն Բարաք Օբամա
Մենք գրում ենք և համոզում Ձեզ մասնակցելու Հայոց ցեղասպանության դարավոր տարելիցի արարողությունների հիշատակմանը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ այստեղ՝ Միացյալ Նահանգներում: Մենք զգացված կլինենք ձեր մասնակցությամբ Երևանում ապրիլին 22-ին և 23-ին գլոբալ ֆորումում «Ցեղասպանության հանցագործությանը դեմ», ինչպես նաև հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում (Երևան, Հայաստան):
Այստեղ` Միացյալ Նահանգներում, մենք կոչ ենք անում Ձեզ մասնակցել մայիսի 7-ին ազգային տաճարում կազմակերպված կոնֆերանսը կաթոլիկ եպիսկոպոսների և Ազգային խորհրդի եկեղեցիների կողմից:
Պարոն Նախագահ, Հայոց ցեղասպանության հարյուրամյակը ներկայացնում է եզակի հնարավորություն Միացյալ Նահանգների համար՝ ի պատիվ մեր ժողովրդի և ընդդեմ բոլոր ցեղասպանությունների անցյալում, ներկայում և ապագայում, կլինի հզոր ազդանշան, և ցույց կտաք Ամերիկայի սկզբունքային դիրքորոշումն այդ Հանցագործության վերաբերյալ:
Հարգանքով`
Eastern Diocese of the Armenian Apostolic Church of America
Armenian Apostolic Church of America Eastern Prelacy
Western Diocese of the Armenian Apostolic Church of America
Armenian Apostolic Church of America Western Prelacy
Armenian Missionary Association of America
Armenian Evangelical Union of North America
Armenian Assembly of America
Armenian National Committee of America
Armenian Democratic-Liberal Party
Social Democratic Hunchagian Party
Armenian Revolutionary Federation
Armenia Fund USA Inc.
Armenian General Benevolent Union
Armenian Relief Society of Eastern USA
Armenian Bar Association
The Knights and Daughters of Vartan