Բաղադրությունը
100 գրամ փափկեցրած կարագ
200 գրամ թթվասեր
0,75 բաժակ շաքարավազ
1 ճաշի գդալ վանիլային շաքարավազ
2 հատ ձու
3.5 բաժակ ալյուր
1.5 թեյի գդալ փխրեցուցիչ (разрыхлителя)
Կակաչի սերմ կամ չամիչ
Պատրաստման եղանակը
Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել կարագը, խառնել: Այնուհետև ավելացնել թթվասերը, խառնել: Այլուրը խառնել փխրեցուցիչի հետ և աստիճանաբար ավելացնել, որպեսզի ստացվի փափուկ խմոր:
Ստացված խմորից պատրաստել գնդիկներ, եթե կա անհրաժեշտություն, ավելացնել այլուր, դնել տոպրակի մեջ և տեղափոխել սառնարան մոտ 2-3 ժամ:
Սառեցված խմոր գրտնակել 0.8-1 սմ հաստությամբ և կտրել թխվածքաբլիթները:
Թխվածքաբլիթները թաթախել շաքարավազի և կակաչի սերմի կամ չամիչի խառնուրդի մեջ: Թխել մոտավորապես 15-20 րոպե 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստի թխվածքաբլիների վրա շաքարի փոշի շաղ տալ և մատուցել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/706196442842498/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել