«Հարևանի հարսն ավելի սիրուն է լինում» թևավոր խոսքն այս դեպքում միանշանակ գործում է:
Մարդիկ կարծում են, որ մտանք Եվրոմիություն և դարձանք Եվրոպական ընտանիքի անդամ, ապա ապրելու ենք ինչպես դրախտում: Փողին փող չենք ասելու, իսկ խնդիրներն ու հոգսերն էլ վերանալու են:
Մարդիկ երազում են եվրոպական արժեքների մասին: Ուզում են՝ ժողովրդավարություն լինի, արդարություն, և որ օրենքներն էլ գործեն: Եվ մարդիկ կարծում են, որ հենց դարձանք Եվրոմիության անդամ, ապա այդ ամենը կլինի:
Այդպես չէ և դրա համար էլ պարտադիր չէ, որ Եվրոմիության անդամ դառնանք: Մալին ինչքան էլ օրինակ ծառայես, դանակ-պատառաքաղից օգտվել սովորեցնես, միևնույն է, ինքը խոտը հավաքելու է և ուտելու է բերանով:
Հայաստանում այդ ամենը կարող ենք ունենալ առանց որևիցե մի տեղ մտնելու կամ ինչ-որ կառույցի անդամագրվելու:
Իսկ ինչ մնում է եվրոպական արժեքներին, ապա այսօր գնացել էի Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքի համալսարանը: Համալսարանի կենտրոնական հատվածը շատ խորթ էր ինձ համար: Կարծես համալսարանում չէի գտնվում: Երկրորդ հարկում, որտեղ գրադարաններն են, և ուր էլ որ ես գնացել էի, գտնվում են նաև ուսանողական միավորումների և տարբեր կազմակերպությունների գրասենյակները: Այս հարկում և գրադարանի մուտքին մոտ է գտնվում նաև արվամոլների ուսանողական ակումբը: Ակումբի պատերը զարդարված են իրենց մասին հիշեցնող տարբեր պաստառներով: Իսկ թե ինչպիսի պաստառներով՝ դիտեք ինքներդ:
Post by Արման Մուշեղյան.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել