Բուսակերություն. Մոդա՞, թե՞ առողջ ապրելակերպBarometer.am-ը գրում է․

Այսօր հաճախ "բուսակերության" և "առողջ ապրելակերպի" միջև հավասարության նշան է դրվում, ինչն իրականում այնքան էլ ճիշտ չէ: Դեռ 1987թ. գերմանական համալսարաններից մեկի կողմից իրականացված սոցհարցումների արդյունքում պարզվել է, որ արևմտյան երկրներում բուսակերության անցնելն ունի հետևյալ դրդապատճառները. առողջությունը պահպանելու ձգտում (78%), էթիկա (69%), բնապահպանություն (35%), Էսթետիկա (28%), կրոնական (23%), փիլիսոփայական (22%), տնտեսական (19%) և հիգիենիկ (9%):

Խիստ բուսակերները հրաժարվում են ոչ միայն մսից, ձկից, այլև կենդանական ծագմամբ բոլոր սննդամթերքներից՝ կաթնամթերք, ձու, մեղր: Կարելի է ասել, որ բուսակերությունն Արևմուտքում յուրատեսակ ենթամշակույթ է դարձել: Մարդիկ հրաժարվում են ոչ միայն կենդանական ծագումով սնունդից, այլև կաշվե և մորթե իրերից ու հագուստից: Թե որքանով է բուսակերությունը, առավել ևս դրա խիստ տարբերակները, օգտակար առողջությանը և որքանով է նպատակահարմար մսի բացառումը սննդակարգից, մինչ օրս վերջնականապես հայտնի չէ: Դիետոլոգները գտնում են, որ օրգանիզմի սպիտակուցային պահանջը հնարավոր չէ միայն բուսակերությամբ ապահովել, քանի որ կենդանական ծագման սննդամթերքը պարունակում է օրգանիզմի կենսագործունեությունն ապահովող ամինաթթուներ:

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը փորձեց պարզել, թե որքանով է տարածված բուսակերությունը Հայաստանում: Այն հարցին, թե արդյոք Ձեր տնային տնտեսության անդամներից որևէ մեկը բուսակե՞ր է, այսինքն սննդի մեջ ընդհանրապես միս չի օգտագործում, հարցվածների 95,5%-ը տվել էր բացասական պատասխան: Ասել է թե, Հայաստանում դեռ լայն տարածում չի գտել բուսակերությունը, կամ մսից իսպառ հրաժարվելը, որպես կենսակերպ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել