gallery_MAYAN CULTURE-GALLERY1Mediamonitor.am-ը գրում է․

Հին մայաները պատմաբանների և հնագետների շրջանակներում հայտնի են որպես աներևակայելի զարգացած մշակույթ ունեցող ժողովուրդ, ովքեր լավ էին գլուխ հանում մաթեմատիկայից, աստղագիտությունից և արվեստից:

Աշխարհի ո՞ր անկյունից

Մայաները արձանագրված հնագույն հասարակություններից մեկն են և ծագումով Կենտրոնական Ամերիկայի ժամանակակից Բելիզ, Գվատեմալա, Հոնդուրաս և Սալվադոր պետությունների ինչպես նաև Մեքսիկայի տարածքներից են: Մենք դեռ կարող ենք այս հնագույն մարդկանց պատկանող ավերակները տեսնել ՝ այցելելով այնպիսի վայրեր, ինչպիսին է օրինակ  Մեքսիկակակն Յուկատան թերկղզում գտնվող Չիչեն Իցայի տաճարը: Չնայած Մայաների քաղաքակրթությունը միաձուլվել է շրջակա ժողովուրդների հետ, դեռ կան Մայաների ժառանգները, ովքեր խոսում են Մայաների լեզվով և պահպանել են նրանց ավանդույթներն ու արվեստը, որոնց թվին է պատկանում գեղեցիկ գործվածքների ստեղծումը:

Հնագույն Մայաները

Հնագույն մայաներն ապրել են  մեր թվարկությունից առաջ 2000թ-ից մինչև մեր թվարկության 16-րդ դարը, նրանք շարունակել են պահպանել իրենց գոյությունը նույնիսկ մրցակից Ացտեկների և իսպանական կոնկիստոդորների կողմից իրենց տարածքների նվաճումից հետո: Մայա զինվորների հագուստի վրա շատ փետուրներ ու ծոպեր կային, և այսօր տոնակատարությունների ժամանակ՝ ավանդական պարեր պարելիս, տղամարդիկ հագնում են ռազմական այդ հագուստը՝ գունավոր փետուրներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել