Չինգիզ խան (Թիմուչին): Ինձ դեռ վաղ մանկուց ծերերը շատ են պատմել, որ արյունարբու բռնակալը եղել է Հայաստանում և հերթական ասպատակություններից հետո իր դստեր ու հրոսակների հետ միասին հարուստ ավարով անցել է Միափորի (Մրղուզ 2993 մ.) լեռներով, որտեղ, ծանր ջերմության մեջ ընկնելով, մահացել է բռնակալի դուստրը: Չինգիզ խանը, պատմության համաձայն, այստեղ զավթած ավարից կառուցել է տալիս ամբողջությամբ ոսկուց և այլ ազնիվ մետաղներից պատրաստված դագաղ, ուր բազմաթիվ գերված գեղանի կանանց հետ հողին է հանձնել իր դստերը…. Գիտնականները կարծում են, որ պետք է վերջնական կերպով պարզեն այս արծարծված դեպքի իսկությունը…. Ավելին ասեմ, խորհրդային շրջանում որոշ պատմաբաններ և հնագետներ փորձել են Միափորի լեռներում համապատասխան պեղումներ և ուսումնասիրություններ կատարել, սակայն վերջիներիս ջանքերն անցել են ապարդյուն, առանց որևիցե արդյունքի: Հետևաբար դեռ ամեն ինչ դեռ առջևում է: Ավելին ասեմ, իմ լուսահոգի հնագիտության դասախոս, պատմ. գիտությունների թեկնածու Վարշամ Ավետյանը կիսում էր իմ վարկածի իրողությունը: Դա, ըստ երևույթին, եղել է արյունռուշտ տիրակալի՝ դեպի Ատրպատական արշավից վերադարձից հետո:
Այսպիսով «Մարդկանց արյան գետեր հոսեցնող » Չինգիզ Խանը ( 1162-1227թթ.) 1220 թ. շատ հավանական է որ եղել է Հայաստանում: Այդ է վկայում ողջ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի հայ ազգաբնակչության կողմից սերունդներին դարեր շարունակ ավանդված այս իրականությանը մոտ հավաստի պատումը: Համաձայն այս ավանդապատումի Չինգիզ Խանը 1219 թ. հաղթանակած Միջին Ասիայից Մերվը, Բուխարան,Սամարղանդը եւ Խորեզմի մայրաքաղաք Ուրգենչը ամայացնելուց հետո Ատրպատականով անցել է Հյուսիս՝՝Ռուսական հողերը հպատակեցնելու:Շարժվելով Արեւելյան Այսրկովկասով՝Շամախիով մտել է Հայաստան,ապա ավերածություններ գործելով Հայոց աշխարհով անցել է Միափորի (գլխավոր ամենաբարձր գագաթը լեռան համարվում է վեհաշուք Մուրղուզ, կամ Մրղուզ գագաթը: Լեռան բարձրությունը կազմում է շուրջ 2993մ.) դժվարամատչելի քարքարոտ,տեղ-տեղ խիտ անտառապատ լեռներով: Ցուրտ,մառախլապատ եղանակի եւ տեղատարափ ,ձյունախառն անձրեւի պատճառով շատ դժվարությամբ են բռնակալի զորքը, ձիերը եւ ուղեկցող նրա դուստրը մագլցելով բարձրացել Մուրղուզ լեռը:Այստեղ նրա դուստրը բարձրալեռնային սաստիկ ցրտի,սուլող սառը այրող ,ահագնացող քամու ու բարձր ջերմության եւ երկարատեւ արշավանքից հոգնածության պատճառով մահացել է: Վշտաբեկ զավթիչը հենց այստեղ իր ձեռքի տակ ունեցած ավարից ճամբարակցի բնիկ տեղացիների ավանդապատումների համաձայն թաղել է իր սիրելի դստերը անհամար ոսկե եւ թանկագին քարերից պատված դագաղի մեջ:Ուշագրավ է որ մինչեւ առայսօր բազմաթիվ գանձախույզներ են փնտրել եւ փորձել են գտնեն Չինգիզ Խանի դստեր գերեզմանը Միափորի լեռներում սակայն ապարդյուն են անցել նրանց ջանքերը:Առ այսօր պարզված չէ արյունարբու տիրակալի դստեր գերեզմանի վայրը Մուրղուզ գագաթի վրա:Այս լեռը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի եւ Տավուշի մարզի սահմանահատվածում:Ճամբարակ քաղաքի տարածքից ավելի շքեղ է դառնում Միափորի լեռների Մրղուզ գագաթի վեհապանծ հմայքը իր դյութիչ համայնապատկերի համատեքստում:Հարավային Սիբիրում եւ Մոնղոլիայի Բուիր-Նուր լճի շրջակայքում ծնունդ առած մոնղոլ թաթարների քոչվորական խիստ եւ դաժան կարգապահություն ունեցող զորքը՝«տմաները» (կազմված էին 10.000,-ներից, հազարներից,հարյուրներից ու տասնյակներից ) արշավում են հայոց Գուգարք եւ Ուտիք նահանգների միջեւ գտնվող Ձորափորի գավառի Միափորի լեռների (Մուրղուզ) ստորոտին գտնվող Սպիտակ բերդ-դղյակ վրա եւ պաշարում են այն:Բամբաններով (պարսպակործան ուքար նետող հարմարանք) պաշարելուց հետո ավիրում են ամրոցը իսկ հայ բնակիչներին հրի եւ սրի մատնելով մոնղոլները նաեւ փորձում են ըստ ավանդապատումի վնասեն այնտեղ ամրոցի շուրջ բնակվող ածյամներին:Երբ մոնղոլ հրոսակներից մեկը նետահարում է ու սպանում է մի այծյամի որը փորձում էր կրծքով կերակրեր իր ձագին, երկյուղից այծյամի ձագը ցատկում եւ ապաստան ու փրկություն է փնտրում Թիմուչին-Չինգիզ Խանի դստեր գրկում ու եւ վախից անշարժանում է ու սատկում է:Այդ պահին համաձայն պատումի հայտնվում է ճերմակամպով պատված մոնղոլական բնապաշտական աստվածուհին (անտառի ոգին) որը անիծում է արքայադստերը եւ նրա հորը իրենց անգութ վերաբերմունքի պատճառով: Արքայադստերը եւ Չինգիզ Խանին անտառի ոգին պատգամում է որ երբ նրանք մահանան ն րանց գերեզմանների տեղը ոչ-ոք չի իմանա:Իսկ եթե բացահայտվի նրանց գերեզմանների վայրերը, ապա բացահայտողը կստանա մարմնավոր անմահություն:
Այստեղից շարժվելով առաջ Չիգիզ Խանի հրոսակախմբերը հասնում են Կասպից ծովի երկայնքով Դերբենտ (Ճորա Պահակ),ապա դուրս են գալիս պոլովեցյան տափաստաններ: Նվաճողներից պաշտպանվելու համար Պոլովեցյան խաները օգնություն խնդրեցին ռուսական իշխաններից:Մինչ այդ չորս հարավ-ռուսական իշխանների դրուժինաներ՝այդ թվում երիտասարդ Դանիիլ Ռոմանովիչ Գալիցկու դրուժինան սլացան անհայտ թշնամու դեմ ընդառաջ:Կեղծ նահանջով ռուսական դրուժինաներին հրապուրելով եւ տանելով իրենց հեծելազորի համար հարմար վայր, նենգությամբ եւ խորամանկությամբ արդեն ավելի ու շ1223 թ. Կալկա գետի ափին Չինգիզ Խանի մոնղոլ-թաթարական հրոսակները լիակատար պարտության մատնեցին նրանց: Ռուսական իշխաններից շատերը գերի ընկան եւ ենթարկվեցին տանջալից մահապատժի:Նրանց ճզմեցին գերաններով,որոնց վրա նստած իրենց հաղթանակն էին նշում մոնղոլ-թաթար նվաճողները:
Վերադառնալով Մուրղուզի ավանդապատումին հարկ է նշել,որ Մուրղուզի լեռնաշղթայի հարավային փեշերին,Գետիկ գետի աջ ափին, վեր էխոյանում Աղջաղալա ամրոց-դղյակը,որի շուրջը տեղի է ունեցել վայրի այծյամի նետահարումը մոնղոլ զինվորականի կողմից,որը ցանկանում էր ռազմիկը ընծայեր Չինգիզ Խանի դստերը:Ուստի այդ բերդը ի պատիվ արքայադստեր հետայսու կոչվում է Աղջկա Բերդ (թուրքերեն Աղջաղալա):Այս ամրոցը հայտնի է նաեւ մեզանում Մարտունու բերդ,որը կառուցվել է 10-րդ դարում Բագրատունյաց հայոց արքայատոհմի օրոք:Սպիտակ Բերդը հայտնի է նաեւ Աղջապալա անունով:Տեղանքը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի եւ Այգուտ գյուղերի միջեւ,Մարտունի գյուղից մոտ 6 կմ. հյուսիս-արեւելք,իսկ Այգուտ գյուղից 3 կմ.հյուսիս-արեւելք ընկած հատվ ածներում:Մուրղուզի ստորոտին գտնվում է նաեւ Աղջաղալա միջնադարյան բնակատեղին,ուր պահպանվել են շինությունների եւ հայկական եկեղեցու մնացորդներ,խաչքարեր:Ավելի քան 1 ՝կմ. ամրոցից հարավ-արեւմուտք հեռավորության վրա Հին Գետիկի վանքից (Կարմիր Եղցի) դեպի մի փոքր հյուսիս Այգուտ եւ Մարտունի գյուղերի սահմանների միջեւ գոյություն ունի մի սարահարթ,որի մատչելի ճանապարհով տեղի է ունենում ուխտավորների եւ սարվորների հոսքը դեպի Մուրղուզ լեռ:Սակայն դեպի ամրոցի բարձունք եւ լեռան վերելք հնարավոր է միայն ոտքով կամ ձիով:Աղջաղալա կամ Սպիտակ ամրոցը կառուցված է տեղական,սպիտակավուն երանգ ունեցող կրաքարի ճեղքված բեկորներով ու կրաշաղախով:Ուշագրավ է որ ամրոցի կառուցման ժամանակ օգտագործվել է նաեւ շատ մեծ քանակով ձվի շաղախ պատերի ամրության համար:Հուշարձան-դղյակը ներքուստ ամբողջովին լցված է փլատակներից առաջացած քարակույտերով եւ ներքին հատակագծային տեսանելի որոշակիություն չունի:Սպիտակ բերդի տարածքում պահպանվել են այսպիսով Աղջաղալա միջնադարյան բնակատեղիի ավերակները,ինչպես նաեւ13-14-րդ դարեր թվագրվող հայկական եկեղեցու մնացորդները,ինչպես նաեւ10-14-րդ դարեր թվագրվող հայկական տապանատուն-գերեզմանոցների եւ այլ հուշակոթողների առկայությունը:
Տեր Մեսրոպ քահանա Երիցյան՝ Գեղարքունյաց թեմի Շորժայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ