10532215611in.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները և նրանց կողմնակիցները Զուգդիդ քաղաքում երթ են անցկացնում՝ պահանջելով կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:

Ավելի վաղ Զուգդիդում կռիվ է եղել իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի կողմնակիցների և «Միացյալ ազգային շարժման» ակտիվիստների միջև: «Վրացական երազանք»-ի կողմնակիցները բողոքարկել են «Միացյալ ազգային շարժման»` մարտի 21-ին նախատեսվող ակցիան: Բախման հետևանքով երկու կողմերի 5 ներկայացուցիչ և 2 ոստիկան մարմնական վնասվածքներ են ստացել: Իրավապահները դեպքի առիթով գործ են հարուցել:

Վրաստանի վարչապետը, մեկնաբանելով կատարվածը, «Միացյալ ազգային շարժմանը» մեղադրել է սադրանքի մեջ:

«Միացյալ ազգային շարժման» անդամ Ակակի Մինաշվիլիի պնդմամբ՝ կառավարությունը պետք է հեռանա, որովհետև «վաճառել է Վրաստանը, խաբել բնակչությանը, դրել ծանրագույն տնտեսական դրության մեջ, ձերբակալել է բոլոր հերոսներին և ազատել լրտեսներին»:

«Միացյալ ազգային շարժում« ընդդիմադիր կուսակցությունը համախոհների հետ մտադիր է մարտի 21-ին Թբիլիսիի կենտրոնում կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ակցիա անցկացնել: Կառավարությունը, նրանց խոսքով, ունակ չէ կանգնեցնել ազգային արժույթի արժեզրկումը:

Լարիի արժեքը, ԱՄՆ դոլարի համեմատ, սկսել է ակտիվորեն ընկնել անցած տարվա նոյեմբերի 20-ից: Ընդդիմադիրներն ու փորձագետները բազմիցս հայտարարել են, որ լարիի արժեզրկումն իշխանությունների «ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության» հետևանք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել