Վերջերս Ադրբեջանի հարավ-արևելյան, մերձկասպյան շրջանների՝ Թալիշստանի բնակիչները դժգոհում են նաև երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մոնոպոլիաներից: Մասնավորապես, Իրանի հետ սահմանակից շրջանների բնակիչների հիմնական զբաղմունքն առևտուրն է, սակայն պարզվում է, որ հարևան երկրից շատ ապրանքներ ուղղակի արգելված է բերել Ադրբեջան: Խոսքը վերաբերվում է Ադրբեջանից մոտ հինգ անգամ էժան գներով վաճառվող կենցաղային և մթերային ապրանքներին: Օրինակ՝ բանանի մենաշնորհը պատկանում է Արտակարգ իրավիճակների նախարար, երկրի խոշորագույն օլիգարխներից մեկին՝ Քյամալեդդին Հեյդարովին: Քաղաքային տրանսպորտի կարիքների համար նորագույն մեքենաների ու ավտոբուսների ներկրման մենաշնորհը կապի և տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովինն է: Իսկ բանկային, կապի ու ծառայությունների ոլորտն ամբողջովին վերահսկում են նախագահ Իլհամ Ալիևի և Փաշաևների ընտանիքը: Ի դեպ երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան սերում է հենց այդ ընտանիքից: Ստացվում է, որ երկրում բոլոր նախարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց վերահսկողության տակ են պահում բոլոր ոլորտները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10203786347048409?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել