Replik.am-ը գրում է.
Գիտնականները կատարել են հետազոտություններ և պարզել, թե որքա՞ն կարող է մարդը դիմանալ առանց սեքսի. Առաջին հերթին, հարկ է նշել այն փաստը, որ իրենց ֆիզիոլոգիայի հետ կապված՝ կանայք կարող են ավելի երկար չզբաղվել սեքսով, քան տղամարդիկ: Տղամարդիկ առանց սեքսի կարող են միայն երկու շաբաթ դիմանալ: Իսկ կանայք սեքսից երկու ամիս կարող են հրաժարվել:
Հարկավոր է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ տղամարդկանց սեքսի պահանջը կապված է տարիքային առանձնահատկությունների հետ: 20 տարեկանում տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը շատ բարձր է, այդ պատճառով էլ նրանք անդադար սեքսի պահանջ են զգում: 30 տարեկանում տղամարդկանց համար ավելի կարևոր է ընտանիքը և կարիերան: Հենց այս տարիքում հարկ է մտածել ինտիմ կյանքի բազմազանության մասին:
Իսկ ահա 40 տարեկանում սկսվում է միջին տարիքի ճգնաժամը, և տղամարդիկ սկսում են ավելի շատ ժամանակ հատկացնել իրենց արտաքին տեսքին և առողջությանը:



