1968 թվականին գիտնական Ջոն Քելհունը Հոգեկան առողջության ամերիկյան ազգային ինստիտուտի բազայի վրա անցկացրեց ծայրաստիճան հետաքրքիր մի գիտափորձ։ Նա անալոգիա անցկացրեց մկների ու մարդկանց սոցիումների միջև այդ նմանության հիման վրա, փորձեց կանխագուշակել մարդկության ապագան։ Դրա համար գիտնականը ստեղծեց, այսպես ասած, «դրախտ» սպիտակ մկների համար։ Լաբորատոր պայմաններում կառուցվեց մի իզոլացված մակերես՝ 2 մետր երկարությամբ, 2 մետր լայնությամբ և 1.5 մետր բարձրությամբ, որտեղից գիտափորձի ենթարկվող մկները չէին կարող դուրս գալ։

Այս կառույցում բարենպաստ ջերմաստիճանային ռեժիմ էր պահպանվում, ուտելիքն ու ջուրը լիքն էին, անդադար մատակարարվում էին բույների շինարարության համար անհրաժեշտ նյութեր։ Կրծողները գտնվում էին անասնաբույժերի անդադար վերաահսկողության տակ, ովքեր հետևում էին նրանց առողջական վիճակին։ Ձեռնարկվել էին անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները. բացառվել էր գիշատիչների առկայությունն ու վարակների տարածումը։ Մկների դրախտը մաքրում էին ամեն շաբաթ, այնպես որ, այնտեղ մշտապես մաքուր էր։ Այլ կերպ ասած՝ մկների համար իդեալական պայմաններ էին ստեղծել կենսագործունեության համար։ Գիտնականը բնութագրում էր այս կոնստրուկցիան որպես «մկնային ուտոպիա», իսկ իր գիտափորձն անվանեց «Տիեզերք-25»։

Կառույցը նախատեսված էր 3840 մկների համար, սակայն, առաջ անցնելով, ասենք, որ պոպուլյացիայի առավելագույն թիվը հասավ 2200-ի, իսկ դրանից հետո սկսեց միայն կրճատվել։

2

Երբ ամեն ինչ պատրաստ էր գիտափորձի համար, մկների դրախտ բաց թողեցին 4 զույգ կրծող։ Այդ պահից սկսվեց գիտափորձի Ա փուլը՝ յուրացումը։ 55 օր հետո մկները սկսեցին ձագեր ունենալ։ Առաջին ձագերի ի հայտ գալուց սկսվում է փորձի Բ փուլը։ Հաջորդիվ, ամեն 55-րդ օրը կրծողների քանակը դրախտում կրկնապատկվում էր, բայց արդեն 315 օր հետո բազմացման արագությունը դանդաղեց, և այդժամ մկների քանակը կրկնապատկվում էր ամեն 145 օրը մեկ, և դա Գ փուլն էր։ Այս փուլում դրախտում շատ ավելի քիչ ազատ տեղ կար, իսկ մկների քանակը գերազանցում էր 600-ը։ Նրանց մեջ արդեն ձևավորվել էր իրենց հիերարխիան ու որոշակի սոցիալական կյանք։

1. Ի հայտ եկավ «մերժվածների» դասը, որի մեջ մտնում էին առավելապես երիտասարդ մկները։ Նրանց քշել էին դեպի դրախտի կենտրոն ու պարբերաբար ենթարկում էին բռնության։ Սա հետևանք էր նրա, որ իդեալական պայմաններում մկները երկար էին ապրում, ու ծերացող սերունդը տեղ չէր ազատում հասարակական հարթակում, որպեսզի այդ տեղերը լրացնեին երիտասարդ սերունդները։ Այդ իսկ պատճառով ագրեսիան ուղղված էր լինում առավելապես երիտասարդ մկների վրա, որոնց կարելի էր ճանաչել կծոտած պոչերից ու գզգզված մորթուց։ Վտարվելուց հետո երիտասարդ արուները կոտրվում էին հոգեբանորեն ու չէին ցանկանում պաշտպանել իրենց հղի էգերին։

2. Էգերն ավելի ագրեսիվացան, որովհետև իրենք էին ստիպված պաշտպանել իրենց ձագերին։ Հետագայում այդ ագրեսիան սկսեց արտահայտվել նաև ձագերի հանդեպ, որոնց սպանելով՝ էգերը տեղափոխվում էին վերին մակարդակի բներ՝ դառնալով վտարանդիներ ու հրաժարվելով բազմանալ։

Արդյունքում, ծնելիությունն ընկավ, իսկ ձագերի մահացությունը հասավ բարձր մակարդակի։ Այդ պահից սկսվեց Դ փուլը՝ մկների դրախտի վախճանը։ Այս փուլում ծագեց մկների նոր ենթադաս՝ «գեղեցիկներ»…

3. «Գեղեցիկ» կոչում էին այն մկներին, որոնք սկսում էին իրենց տեսակին ոչ հատուկ վարք դրսևորել։ Նրանք չէին պայքարում էգերի համար ու չէին ձգտում բազմանալ։ Նրանք միայն ուտում, խմում, քնում ու իրենց մորթին էին մաքրում։

1

5

Արդյունքում, «գեղեցիկներն» ու վտարանդի էգերն աստիճանաբար մեծամասնություն դարձան։ Մկների կյանքի միջին տևողությունը կազմում էր 776 օր, ինչը 200 օրով գերազանցում էր մկների ռեպրոդուկտիվ տարիքի վերին սահմանը։ Վերջին՝ ավարտական փուլում հղիությունների ցուցանիշը հասել էր 0-ի։ Դեվիանտ վարքը մկների մոտ առաջացրեց հոմոսեքսուալիզմ։ Բացի դրանից, չնայած նրան, որ ուտելիքը լիքն էր, ծաղկում էր կանիբալիզմը։ Պոպուլյացիան աստիճանաբար նվազում էր, ու գիտափորձի 1780-րդ օրը մահացավ դրախտի վերջին բնակիչը։ Մկների հասարակությունն ինքնաոչնչացվեց, իսկ այն, ինչ ի սկզբանե դրախտ էր, դժոխքի վերածվեց։

4

Գիտափորձն անվանեցին «Տիեզերք 25», քանի որ դա 25-րդ և վերջին փորձն էր՝ մկների դրախտ կառուցելու։ Բոլոր փորձերը նույն վերջնական արդյունքն ունեցան։ Այս կերպ՝ մկների սոցիումի օրինակով, գիտնականներին հաջողվեց հասկանալ հասարակության զարգացման հեռանկարները կուշտ ու անխնդիր կյանք ունենալու պարագայում։ Մարդկային հասարակության հետ ուղղակի կապեր գտնելը խնդիր չէ այս գիտափորձի պարագայում, որովհետև նույնանման պրոցեսների արդյունքում են բարեկեցիկ հասարակություններում այդքան շատանում լյումպենների, միայնակ մայրերի, ընտանեկան բռնությունների, պատճառ չունեցող ագրեսսիայի, ծուլացող քաղաքացիների, միասեռականության ու սոցիալական գոյատևման ֆենոմենները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել