Esem.am-ը գրում է.
Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին օրեր առաջ նշել է ծննդյան 29 ամյակը: Տարեդարձը բեմում նշած երգչուհին ESem.am-ի հետ խոսել է ծննդյան տոնի անակնկալների և անմոռանալի խնջույքի մասին:
«Հեռախոսազանգով առաջին շնորհավորանքը ստացել եմ ինձ համար շատ թանկ մարդուց, իսկ առաջին անակնկալը հայրս է մատուցել:
Երբ բուռն աշխատանքային օրից հետո հոգնած վերադարձա տուն, տեսա, որ նա ինձ համար ծաղիկներ ու շամպայն էր գնել: Հայրիկիս անակնկալն իրոք ստացված էր, տարեդարձիս օրը, շնորհիվ նրա, ժպիտով սկսվեց»,- ESem.am-ին ասաց Անին՝ գաղտնի պահելով իրեն առաջինը շնորհավորած անձնավորության անունը :)
Երգչուհին նշեց, որ ծննդյան տոնին անկնալների ու նվերների պակաս չի զգացել: «Շատերի կողմից եմ հաճելի անակնկալներ, նվերներ ու ծաղիկներ ստացել»,- փաստեց նա՝ չցանկանալով նշել, թե ինչ նվերներ է ստացել:
Տարեդարձի երեկոն Անին անցկացրել է ԱՄՆ-ի համերգասրահներից մեկում, որտեղ ինքն ու մի շարք հայտնիներ՝ Անդրեն, Նառան, Նարեկ Մակարյանը, Մհերը, Միստր X-ը, մասնակցել են կոմպոզիտոր Արամ Սաթյանին նվիրված համերգին:
«Երևանից ժամանած և այստեղ բնակվող իմ գործընկերների շնորհիվ օրս իսկական տոնի վերածվեց. այսպիսի ծննդյան տոնի մասին անգամ չէի կարող մտածել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ